Պահոց

Հայտարարություն

16.03.2020

2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2020 թվականի մարտի 19-ին՝ ժամը 11:00-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 4-րդ նստաշրջանի 2-րդ նիստը.

 

ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ

 

1. Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի 2-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Երևանի զարգացման 2019 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին:
3. Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին:
4. Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N186-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
5. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի N36-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին:
6. Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N178-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին:
7. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
8. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
9. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
10. «ԿԱՄ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին:
11. Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին:
12. Լեոնիդ Ենգիբարյանի անվան պուրակ անվանակոչելու մասին:
13. Մահաթմա Գանդիի արձանի տեղադրմանը համաձայնություն տալու մասին:
14. Հայաստանի նկարիչների միավորում հասարակական կազմակերպությանը գույքահարկի գծով արտոնություն սահմանելու մասին:
15. Հայաստանի կույրերի միավորում հաշմանդամների հասարակական կազմակերպությանը գույքահարկի արտոնություն սահմանելու մասին:
16. Հայաստանի խուլերի միավորում հասարակական կազմակերպությանը գույքահարկի արտոնություն սահմանելու մասին:
17. Հայաստանի ժուռնալիստների միություն հասարակական կազմակերպությանը գույքահարկի արտոնություն սահմանելու մասին:
18. Հայաստանում գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության մասնաճյուղին գույքահարկի արտոնություն սահմանելու մասին:
19. Սիմոնյան կրթական հիմնադրամին հողի հարկի արտոնություն սահմանելու մասին:
20. Գույքահարկի արտոնություն սահմանելու մասին:


ԵՐԵՎԱՆԻ     ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ