Պահոց

Հայտարարություն

16.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակեր-պությունների ընտրության մրցույթ` հետևյալ ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղիների համար.

NN

ը/կ

Մրցույթի անցկացման ամսաթիվը

Երթուղու

համարը

անվանումը

(սկիզբ - վերջ)

տեսակը (ավտոբուսային/ միկրոավտո­բու­սային)

սպասարկման համար

պահանջվող

ավտոբուսների

քանակը (ներառյալ

պահուստային և

հաշմանդամություն

ունեցող անձանց

համար հարմարեցված

ավտոբուսների

քանակը)**

1

08.04.2021

26

ԼՈՒԿԱՇԻՆԻ ՓՈՂՈՑ  -  ՆՈՐՔ

միկրոավտոբուսային

10

38

ՊՐՈԹԵԶԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ  -  ՋԷԿ

միկրոավտոբուսային

13

99

ՀԱԹ  -  ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

միկրոավտոբուսային

15

 

Ց Ա Ն Կ


ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ



1. Հայտ՝ N 2 ձևի:
2.* Ավտոբուսների գրանցման վկայագրեր (ժամանակավոր կտրոն):
3.*Ավտոբուսի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքի առկայությունը հավաստող փաստաթուղթ:
4.* Ավտոբուսն այլ տեuակի վառելիքով շահագործելու համար վերաuարքավորելու (կահավորելու) դեպքում` շահագործման և վերասարքավորման oրինականությունը հաuտատող փաuտաթուղթ:
5. Հավաքակայանի սեփականության կամ օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթեր:
6. Հաշմանդամություն ունեցող անձանց փոխադրելու նպատակով վերասարքավորված ավտոբուսների համար լիազոր մարմնի կողմից տրամադրված վերասարքավորման թույլտվության մասին որոշում:
7. Փակ ծրարով ներկայացնում է երթուղու uպաuարկման համար առաջարկվող մեկ ուղևորի փոխադրավարձը:
Նշված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են մեկ օրինակից, կազմակերպության կողմից սոսնձված և ստորագրված փաթեթով:
*Չի ներկայացվում հայտ-պարտավորագիր ներկայացնելու դեպքում
** Հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված ավտոբուսների պահանջվող քանակը սահմանված է՝
-միկրոավտոբուսային հ.26 երթուղի՝ 1 միավոր
-միկրոավտոբուսային հ.38 երթուղի՝ 2 միավոր
-միկրոավտոբուսային հ.99 երթուղի՝ 2 միավոր

• Երթուղիների ամփոփ չվացուցակները զետեղված է Երևանի պաշտոնական համացանցային կայքում (www.yerevan.am), «Քաղաքային տնտեսություն» բաժնի «Տրանսպորտ» ենթաբաժնում՝ «Երթուղային ցանց»:
• Մրցույթն անց է կացվելու ժամը 1000-ին, Լենինգրադյան 16 հասցեում.
• Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունում (հասցեն՝ Արգիշտիի 1).
• Հայտերի և փաստաթղթերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օր¬վա¬նից 7 օր առաջ (31.03.2021թ., ժամը 1800-ին).
• Փաթեթները բացվելու են 01.04.2021թ. ժամը 1600-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունում (հասցեն՝ Արգիշտիի 1):
• Լրացուցիչ տեղեկություններ uտանալու համար զանգահարել 011.514198 հեռախո¬uահա¬մարով, էլեկտրոնային փոստի հասցեն՝ transport@yerevan.am։
Մրցույթներն անցկացվում են ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի հ.1994-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջների համաձայն: