Պահոց

Հայտարարվում է Երևանին նվիրված երգի համահայկական մրցույթ

01.03.2018

Երևանի քաղաքապետարանը, Հայաստանի կոմպոզիտորների միությունը ՀՀ սփյուռքի նախարարության գործընկերությամբ, Երևանի հիմնադրման 2800-ամյակի տոնակատարություններին ընդառաջ հայտարարում են Երևանին նվիրված երգի համահայկական մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել հայ և օտարազգի կոմպոզիտորներ ու երգահաններ՝ առանց տարիքային սահմանափակման:
Յուրաքանչյուր հեղինակ իրավունք ունի ներկայացնելու մեկ երգ (ցանկացած լեզվով)՝ առավելագույնը 5 րոպե տևողությամբ։ Մրցույթին ներկայացվող երգը չպետք է հնչած լինի որևէ նախագծում կամ մրցույթում:
Երգերը պետք է ներկայացնել նոտագրված՝ կլավիր տարբերակով և պարտիտուրով (ցանկալի է նաև ձայնագրված):
Լավագույն ստեղծագործությունները կհնչեն մրցույթի գալա համերգում՝ կենդանի նվագակցությամբ ու կատարմամբ, որի շրջանակում կշնորհվեն համապատասխան մրցանակներն ու դրամական պարգևները:
Հայտերն ընդունվում են ս.թ. մարտի 1-ից հուլիսի 15-ը:
Սահմանվում է՝
Առաջին մրցանակ - 1 մլն դրամ
Երկրորդ մրցանակ - 700 հազար դրամ
Երրորդ մրցանակ - 500 հազար դրամ
Էլ. հասցե՝ composersunion@mail.ru, info@composers.am
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ (+37410) 52-42-92, (+37443) 52-42-92 հեռախոսահամարներով կամ այցելել Հայաստանի կոմպոզիտորների միություն՝ ք. Երևան, Դեմիրճյան 25, երկրորդ հարկ: