ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Հունիսի 2-ից Կասյան փողոցի հարակից տարածքում կվերաբացվի գյուղմթերքների սեզոնային տոնավաճառը

01.06.2018

Հարգելի համաքաղաքացիներ,

առևտրի և սպասարկումների վարչությունից տեղեկացնում են, որ հունիսի 2-ին՝ ժամը 11:00-ին, մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կասյան փողոցի հարակից տարածքում, 8-րդ տարին անընդմեջ, կվերաբացվի գյուղատնտեսական մթերքների սեզոնային տոնավաճառը: Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս տոնավաճառի տաղավարներում սեփական արտադրանքը վաճառելու հնարավորություն կստանան ՀՀ մարզերից ժամանած գյուղացիները: Ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության համագործակցությամբ:

 

 

Երևանի քաղաքապետարան