Պահոց

Իրազեկում՝ Նաիրի Զարյան փողոցի հ. 140 հասցեում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման վերաբերյալ

09.09.2020

Նախագծի համար հիմք է հանդիսացել պատվիրատուի հայտը, անշարժ գույքերի սեփականության իրավունքի գրանցման N 14032012-01-1497 վկայականը, Երևանի քաղաքապետի կողմից տրված 10.04.2020թ. հ.01/18-07/1-Մ-16514-323 ճարտարապետահատակագծային առաջադրանքը և պատվիրատույի բարձրացրած խնդիրները:

Հողամասը գտնվում է Արաբկիր վարչական շրջան, Նաիրի Զարյան փողոցի հ. 140 հասցեում: Այն կազմում է 2153 մ2 մակերես:
Բազմաֆունկցիոնալ շենքը բաղկացած է 2 նկուղային, կիսանկուղային և տասնվեց վերգետնյա հարկերից:
Նկուղային հարկերում (-10.80 և -7.50 նիշերում) նախատեսված է ավտոկայնատեղիի համար ինչպես նաև տեղակայված են տեխնիկական սենյակներ:
Կիսանկուղային հարկը (-4.20 նիշում) նախատեսված է հասարակական տարածքի համար, որի մուտքը կազմակերպված Ազատության պողոտայից, այս հարկից է կազմակերպված նաև բնակելի շենքը գլխավոր մուտքը, որտեղից աստիճանավանդակի և երկու վերելակների միջոցով բնակիչը հնարավորություն ունի հասնելու իր ցանկացած հարկը թե վերգետնյա և թե ստրոգետնյա:
Առաջին հարկում (0.00 նիշ), տեղակայված է կրկին ավտոհանգրվանը, որի մուտքը կազմակերպված է Նաիրի Զարյան փողոցից: Երկրորդ հարկից (+4.20 նիշից) մինչև տասնվեցերորդ (+50.70 նիշ) հարկերում նախատեսված են տարբեր մեծության մեկ, երկու, երեք և չորս սենյականոց բնակարաններ, որոնց մոտեցումները կազմակերպված են ընդհանուր ստիճանավանդակով և վերելակով: Բնակարանները ունեն տրանսֆորմացվելու հնարավորություն:
Աստիճանավանդակի և վերելակներին հարակից դռները նախատեսվում է պատրաստել հակահրդեհային նյութերից:
Ճակատների ճարտարապետական պլաստիկան նախատեսվում է սրբատաշ բազալտե, տուֆե և տրավերտինե քարասալերի ու բարձրորակ սվաղի հարդարմամբ, ինչպես նաև պատշգամբների ու ապակե հարթությունների համադրությամբ:
Նախագիծը մշակված է գործող քաղաքաշինական նորմերին համապատասխան:
Նախագծի մեջ ներառված է նաև տարածքի մանրամասն գեոդեզիա, որի վրա հստակ նշված են գոյություն ունեցող ծառերը, որոնք շինարարությանը չեն խանգարում:

Տեխնիկական տվյալներ՝

-Ընդհանուր շինարարական մակերեսը կազմում է` 13642.00 մ2, որից 2514 մ2կազմում են նկուղային և կիսանկուղային հարկերը:
-Կառուցապատման մակերեսը շենքի տակ կազմում է 838.0 մ2 տոկոսը կազմում է՝
38.90 %
-Ստորգետնյա կառուցապատման մակերեսը կազմում է 838.0 մ2 տոկոսը կազմում է՝ 38.90 %
-Կանաչապատման մակերեսը կազմում է` 1136.0 մ 52.76%
-Կրկնվող հարկի շինարարական մակերեսը կազմում է 699.4 մ2:
-Բնակարանների քանակ՝ 80, ավտոկայանատեղիների քանակ՝ 56: