Պահոց

Կինոերեկո՝ Ազատության հրապարակում

16.07.2016

Հարգելի համաքաղաքացիներ,

«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով հուլիսի 17-ին` ժամը 20:00-23։00-ը մայրաքաղաքի Ազատության հրապարակում տեղի կունենա «Երևանյան կինոերեկո» միջոցառումը: Տարածքում կայանած հատուկ մեքենայի վրա տեղադրված էկրանին կցուցադրվեն «Ոսկե ծիրան» երևանյան 13-րդ միջազգային կինոփառատոնի ընտրված լավագույն ֆիլմերը:
Բոլորին սիրով հրավիրում ենք մասնակցելու և վայելելու երևանյան կինոերեկոն: 

 Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն