Պահոց

Մամուլի ասուլիսի հրավեր

24.01.2017

Հարգելի գործընկերներ,

ս.թ. հունվարի 25-ին` ժամը 12:00-ին Երևանի քաղաքապետարանի ճեպազրույցների դահլիճում Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը կներկայացնի մասնավորապես, առողջապահության, առևտրի և սպասարկումների, արտաքին ձևավորման և գովազդի ոլորտներում Երևանի քաղաքապետարանի ծրագրերով 2016 թվականին իրականացված աշխատանքների հաշվետվությունը, ինչպես նաև 2017 թվականի համար նախանշված ծրագրերը:

Խնդրում ենք ներկայանալ ասուլիսի մեկնարկից առնվազն 5 րոպե շուտ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն