Պահոց

Մամուլի ասուլիսի հրավեր

09.10.2017

Հարգելի գործընկերներ,

հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12.00-ին, Երևանի քաղաքապետարանում տեղի կունենա մամուլի ասուլիս, որի ընթացքում Երևանի քաղաքապետարանի գովազդի և արտաքին ձևավորման վարչության պետ Արազ Բաղդասարյանը և «Skyball» ընկերության տնօրեն Նաիրի Բարսեղյանը կներկայացնեն «Էրեբունի-Երևան 2799» ծրագրով հոկտեմբերի 14-17-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվելիք օդագնացության միջազգային փառատոնի մանրամասները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն