Պահոց

Մամուլի հաղորդագրություն

21.11.2017

Հարգելի՛ գործընկերներ, 

նոյեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ին, «ԴաբլԹրի բայ Հիլթն» հյուրանոցում տեղի կունենա Երևանի արտաքին գովազդի 2-րդ փառատոնին նվիրված մամուլի ասուլիս, որի ընթացքում փառատոնի վերաբերյալ մանրամասներ կներկայացնեն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը, Երևանի արտաքին գովազդի 2-րդ փառատոնի նախագահ Էմմա Սարգսյանը:
Ասուլիսին ներկա կլինեն նաև՝
Ալեքսանդր Ամարալը՝ Jung von Mat կազմակերպության գլխավոր կրեատիվ տնօրեն,
Քևին Բարթանիան՝ Standard Vision կազմակերպության վաճառքի և բիզնես զարգացման գծով գործադիր փոխտնօրեն,
Շանթ Հալեբյանը՝ Saatchi & Saatchi ընկերության բրենդի ռազմավարության պատասխանատու,
Վասիլիյ Լեբեդևը՝ IKRA ստեղծարար մտածողության դպրոցի հիմնադիր:
Մամուլի ասուլիսից հետո՝ ժամը 12:00-ին, կբացվի «Գովազդ առանց սահմանների» համաժողովը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն