Պահոց

Մամուլի հաղորդագրություն

12.07.2014

Երևանի քաղաքապետարանը և STR ակումբը «Երևանյան ամառ 2014» ծրագրի շրջանակներում հուլիսի 12-ին ժամը 17:00–ից Լենինգրադյան փողոց - Իսակովի պողոտա նորաբաց ավտոմայրուղում կներկայացնեն «Երևանյան ամառ «Ավտո մոտո շոու» ծրագիրը:

Մրցութային մասում կներկայանան 100-ից ավելի տարբեր տեսակների ու ոճերի մեքենաներ, որոնք ժյուրիի կողմից կգնահատվեն հետևյալ անվանակարգերով.

Ռետրո ոճի մեքենաներ
Թյունինգապատ մեքենաներ
Մոտոցիկլներ
4x4 of road Ջիփեր
Սպորտային մեքենաներ։

Հաղթողները կպարգևատրվեն Երևանի քաղաքապետարանի և հովանավորների կողմից սահմանված մրցանակներով։
Ժամը 19.30-ին կմեկնարկի դրագ ռեյսինգ-ի մրցույթը։
Երևանի քաղաքապետարանի և STR ընկերության նախաձեռնությամբ միջոցառման ընթացքում կկազմակերպվի բարեգործական ակցիա։ Դրագ Ռեյսինգի մասնակից վարորդները հանգանակություն կկատարեն, որից հավաքված միջոցները կուղղվեն աուտիզմով հիվանդ երեխաների բուժմանը։ Ակցիային կարող է մասնակցել նաև հանդիսատեսը։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն