Պահոց

Օգոստոսի 19-ին համերգային հետաքրքիր ծրագիր՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

18.08.2016

Հարգելի համաքաղաքացիներ,

 «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով վաղը՝ օգոստոսի 19-ին, մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դավիթ Անհաղթի անվան պուրակում, ժամը 19:00-20:00-ը տեղի կունենա «Ողջույն Քանաքեռ-Զեյթունից» խորագրով միջոցառումը:

 Համերգային ծրագրի ընթացքում ելույթ կունենան վարչական շրջանի մշակութային կրթօջախների սաները: Կկազմակերպվի նաև կերպարվեստի բաց դաս: Միջոցառումը կուղեկցվի մանկական զվարճալի ծրագրով:

 Նշենք, որ «Երևանյան ամառ 2016»-ի միջոցառումներ են անցկացվում Երևանի բոլոր վարչական շրջաններում:

  

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն