Պահոց

Օգտագործված իրերի վաճառքն իրականացվում է «Հրազդան» մարզադաշտի հարակից հատվածում

12.08.2016

Հարգելի համաքաղաքացիներ,
հիշեցնում ենք, որ «Վերնիսաժի» տարածքի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման ու բարեկարգման ծրագրով ընթացող աշխատանքներով պայմանավորված, տվյալ տարածքում օգտագործված իրերի վաճառք իրականացնողները տեղափոխվում են «Հրազդան» մարզադաշտի հարակից հատված:
Օգտագործված իրերի վաճառքն այսուհետ իրականացվում է բացառապես վերոնշյալ տարածքում:

Երևանի քաղաքապետարան