ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Փետրվարի 11-ին տեղի կունենա Բուն Բարեկենդանի տոնին նվիրված տոնական քայլերթն ու օրվա խորհրդին համապատասխան միջոցառումը

09.02.2018

Հագելի համաքաղաքացիներ,

փետրվարի 11-ին` ժամը 13:30-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց կմեկնարկի Բուն Բարեկենդանի տոնին նվիրված տոնական քայլերթը, որի մասնակիցները դիմակներով, երգ ու պարով, ձիակառքի և հեքիաթի հերոսների ուղեկցությամբ Մեսրոպ Մաշտոցի պողոտայով կքայլեն դեպի Ազատության հրապարակ, որտեղ էլ տեղի կունենա օրվա խորհրդին համապատասխան միջոցառումը՝ ազգային երգ ու պարով, թատերական ներկայացումներով, կոխի ցուցադրություններով, խաղերով և մրցույթներով:
Սիրով հրավիրում ենք բոլորին՝ մասնակցելու Բուն Բարեկենդանի տոնին նվիրված տոնական քայլերթին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն