Պահոց

Հանրային քննարկման հրավեր

11.01.2021

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021թ. հուվարի 19-ին՝ ժամը 12:00-ին ք. Երևան, Տերյան 44 հասցեում (Կենտրոն վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ կողմից ներկայացված Կենտրոն վարչական շրջանի Արշակունյաց պողոտա 18/1, 18/2, 18/4, 18/13, 18/14 հասցեներում նախատեսվող բազմաֆունկցիոնալ համալիր կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (երկրորդ փուլ): 

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում www.mnp.am, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/220217: