ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Պատմությունը

 

1930թ. հիմնադրվեց կոոպերատիվ-տնտեսագիտական ինստիտուտը: Հետագայում բուհն անցել է կազմավորման փուլեր: Հաջորդը ԵՊՀ-ի կազմում ավելի քան 40-ամյա գոյությունն էր` որպես տնտեսագիտական ֆակուլտետ:
Հայաստանում տնտեսագիտական ինքնուրույն բուհի երկրորդ ծնունդը կամ նորագույն պատմությունն սկիզբ է առել 1975թ. օգոստոսի 6-ից, երբ կազմավորվեց Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:

 
Կառավարության 1999թ. նոյեմբերի 30-ի որոշմամբ բուհը վերանվանվեց Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ, իսկ 2006թ. հունիսի 6-ին ստացավ համալսարանի կարգավիճակ և կոչվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան պետական ոչ առևտրային կազմակերպություն:
1995 թ. սեպտեմբերից կառավարության որոշմամբ ուսումնական տարին բուհը մեկնարկեց նոր մասնաշենքում` Նալբանդյան 128 հասցեում, և բուհի ֆակուլտետները միավորվեցին մեկ հարկի տակ: Միայն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում պահպանվեց ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի մասնաշենքը:
Համալսարանում իրականացվում է բակալավրիատի առկա (2005 թվականից` նաև հեռակա), 2004 թվականից` մագիստրատուրայի առկա (2009 թվականից նաև հեռակա) ուսուցում: Բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի առկա ու հեռակա կրթաձևերում, ինչպես նաև հայցորդությունը իրականացվում են կրեդիտային համակարգով:
2011թ. ապրիլի 26-ից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորը տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանն էր:
2018թ. դեկտեմբերի 28-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը:
 
ՀՊՏՀ-ն կրթական և գիտական կապեր ունի աշխարհի բազմաթիվ համալսարանների հետ և օրեցօր ընդլայնում է այդ կապերի աշխարհագրությունը` կնքելով ու վավերացնելով համագործակցության նորանոր պայմանագրեր:
ՀՊՏՀ-ն ունի նաև դրոշ, պատկերանշան (լոգո), կարգախոս, որոնք տեղեկություն են հաղորդում բուհի մասին:
ՀՊՏՀ-ն ունի 6 ֆակուլտետ, ինչպես նաև մասնաճյուղեր՝ Գյումրիում և Եղեգնաձորում:

ՀՊՏՀ ֆակուլտետներն են.

Կառավարման ֆակուլտետ
 Հեռ.` (+37410) 52 94 41
Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ
Հեռ.` (+37410) 58 92 84
Ֆինանսական ֆակուլտետ
 Հեռ.` (+37410) 58 92 43
Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ
Հեռ.` (+37410) 58 94 43
Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ
 Հեռ.` (+37410) 24 70 20
Հաշվապահական հաշվառում և աուդիտի ֆակուլտետ
Հեռ.` (+37410) 54 73 83
 

 

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Նալբանդյան 128
Հեռ.՝ (+374 10)52 17 20
Ֆաքս՝ (+374 10) 52 88 64
Էլ. փոստ՝ asue@asue.am
Կայք`  www.asue.am