ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Ավանի մատուռները (խոնարհված)

Ավանի մատուռները (խոնարհված)
Ավանի այգիների մեջ, դեպի հարավ` բարձունքի լանջին են Սբ. Հովհաննես և Սբ. Աստվածածին մատուռները։ Տարբեր մեծության, բայց երկուսն էլ միատիպ են և պատկանում են հայկական միանավ-թաղածածկ փոքրաչափ եկեղեցիների խմբին։ 
Թ. Թորոմանյանը դրանք թվագրել է XIII-XIVդդ., սակայն ուսումնասիրությունների համաձայն` իրականում դրանք ավելի հին են։ Երկուսն էլ ավերվել են 1679թ. երկրաշարժից և այլևս չեն վերականգնվել։ Հուշարձանների պահպանության պետական կոմիտեն 1968թ. երկու մատուռներն էլ մասնակի նորոգել է, բարեկարգել է տարածքը։