ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Կոմունալ տնտեսություն

Վարչության գործառույթներ

Ջրամատակարարում և ջրահեռացում


Երևան քաղաքի խմելու ջրի մատակարարումը և ջրահեռացումն իրականացվում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից, որն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ կառավարության՝ ի դեմս ՏԿԵ նախարարության ջրային կոմիտեի և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ու «Վեոլիա Օ-Կոմպանի ժեներալ դեզ Օ» ընկերության միջև կնքված վարձակալության պայմանագրի համաձայն:
Մայրաքաղաքում ջուրը սպառողին բաշխվում է 418 կմ երկարությամբ մայրուղային ջրատարների, 1431 կմ երկարությամբ բաշխիչ ցանցի և 192.9 հազ. խմ տարողությամբ 20 օրվա կարգավորիչ ջրամբարների (ՕԿՋ) միջոցով: Ջրահեռացումն իրականացվում է 1759 կմ երկարությամբ կոյուղագծերով, այդ թվում՝ 1433 կմ փողոցային ցանց, 326 կմ միջբակային ցանց:
2019թ. ՊԿԱ ծրագրի շրջանակում իրականացվել է Աբգար Թագավորի փողոցի նոր ջրահեռացման համակարգի (մոտ 250 գծմ) կառուցումը: Այս պահին ընթանում են Ա. Խաչատրյան փողոց հ.6 հասցեի (մոտ 60 գծմ) ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքները, որը կավարտվի մինչև ս.թ. դեկտեմբերի 20-ը: Բացի այդ, շարունակվում են մայրաքաղաքի տարբեր փողոցներում դիտահորերի վերանորոգման-վերակառուցմաև աշխատանքները:

 

Արտաքին լուսավորություն

 

Մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցի շահագործման ընթացքում 2019թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում փոխարինվել է 30981 լամպ, որից 26442-ը՝ բակերում և փողոցներում, իսկ 4539-ը՝ այգիներում և անցումներում, 109 հենասյուն, 55.3կմ տարբեր կտրվածքի մալուխներ և հաղորդալարեր:
2019 հունվարի 1-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում կառուցվել և Երևան քաղաքի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 61 օբյեկտ, որից՝ 42 փողոց, փողոցի հատված և նրբանցք, 16 բակային տարածք, 1 այգի, 1 ֆուտբոլի դաշտ, 1 գետնանցում, տեղադրվել են 68 հենասյուն և 450 լուսատու: Նորակառույց ցանցի երկարությունը կազմում է 18.34կմ:

 

Նուբարաշենի աղբավայրի վերաբերյալ



Նուբարաշենի քաղաքային աղբավայրը գտնվում է Նուբարաշենի խճուղու հ.4 հասցեում, որը գործարկվել է 1950-ական թվականներից: Այն գտնվում է մայրաքաղաքի կենտրոնից մոտ 9-10 կմ հեռավորության վրա և զբաղեցնում է 52.3 հա տարածք։
Ներկա դրությամբ մայրաքաղաքի տարածքից քաղաքային աղբավայր է տեղափոխվում օրական միջին հաշվով շուրջ 1000-1200 տոննա ( տարեկան՝ 365-440 հազար տոննա) կենցաղային և այլ բնույթի աղբ։
Կենցաղային աղբը վերամշակման կամ տեսակավորման չի ենթարկվում, այլ խտացվում և վնասազերծվում է` ծածկվելով 25-30 սմ հողի շերտով։
2009թ. մարտի 10-ին Երևանի քաղաքապետարանը ճապոնական «Շիմիձու» կորպորացիայի հետ կնքել է համաձայնագիր՝ Նուբարաշենի թափոնակուտակիչում կենսագազի հավաքման և այրման ծրագրի վերաբերյալ, որը կնպաստի աղբավայրում ջերմային գազերի արտանետումը նվազեցնելու, բնապահպանական, շրջակա միջավայրի բարելավման և սանիտարահիգիենիկ պայմանների բարելավմանը։
Ներկայումս Նուբարաշենի գործող թափոնակուտակիչում՝ մոտ 8 հա տարածքում, փորված հորատանցքերով և հորիզոնական գազամուղերով մխոցների միջոցով մեթան գազը մղվում է կենտրոնական ուղղահայաց խողովակ (ջահ) և այրվում։ Տարածքը ծածկված է հերմետիկ թաղանթով և հողի շերտով։ Ծրագրի իրականացման տևողությունը 16 տարի է։ Պայմանագրի գործողության ժամանակահատվածում՝ մինչև 2023 թվականը, ըստ հաշվարկների, պետք է իրականացվի 512 հազար տոննա СO2 գազին համարժեք արտանետումների սերտիֆիկացված կրճատում։
Ծրագրի ֆինանսավորումը, ներառյալ բոլոր տարիներին, ինչպես նաև համակարգի պահպանման և շահագործման ծախսերը կիրականացնի ճապոնական կողմը։ Կառույցը հանձնվել է հայկական կողմին՝ որպես սեփականություն, և շահագործումն իրականացնում է «Նոր բարեկարգում» ՓԲԸ-ն։