ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Շինարարություն և բարեկարգում

Վարչության գործառույթներ

Փողոցների բարեկարգում

 

Մայրաքաղաքի փողոցների, մայթերի և բակային տարածքների ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են: Եղանակային բարենպաստ պայմաններում՝ անհրաժեշտության դեպքում, կատարվում են փոսանորոգման աշխատանքներ:
Ավարտվել են մայթերի սալիկապատման, հենապատերի ընթացիկ նորոգման, թեքահարթակների կառուցման, ինչպես նաև կույրերի համար նախատեսված հատուկ անհարթություններով դեղին գույնի նախազգուշացնող բետոնե սալիկների տեղադրման, եզրաքարերի վերանորոգման, մետաղական ցանկապատերի ուղղման, ներկման և աղբամանների հարթակների կառուցման աշխատանքները:
Վերանորոգվել է փոթորկից փլուզված Մոլդովական հհ.25/2, 25/3 շենքերի հարակից հենապատը:
Ամբողջ տարվա ընթացքում շահագործվում և սպասարկվում են 35 ջրային կառույցներ։ Գործարկվել է «Կարապի լիճ» սահադաշտը:
Շահագործվում և սպասարկվում են նաև Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում ընդգրկված թվով 37 կամուրջներ, ուղեանցեր, տրանսպորտային հանգույցներ, վերգետնյա անցումներ և կամրջային կառույցներ, անհրաժեշտության դեպքում իրականացվում են նաև վերանորոգման աշխատանքներ:


Շենքերի բարեկարգում

 

Մայրաքաղաքի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում իրականացվել են 65 բազմաբնակարան շենքերի շքապատշգամբների վերանորոգման աշխատանքները: Վերանորոգվել է շուրջ 165 պատշգամբ:
Կատարվել են Պուշկինի հ.44 հասցեի շենքի հ.9 բնակարանի փլուզված շքապատշգամբի ապամոնտաժման և նորի կառուցման աշխատանքները:
Քանդվել է Տիգրան Մեծի պողոտայի հ.47՝ 4-րդ կարգի վթարային շենքը:
Ավարտվել են Ֆուչիկի փողոցի հ.23 երրորդ աստիճանի վնասվածության բազմաբնակարան շենքի վերականգնման-ամրացման 1-ին փուլով նախատեսված աշխատանքները:
Վերանորոգվել է ԱԻՆ ՓԾ վարչության և մշակույթի տան թեք տանիքը:

 

 Հանգստի գոտիների ստեղծում

 

Մայրաքաղաքի կանաչ գոտու պահպանման և ավելացման նպատակով քաղաքապետարանի ծրագրերով իրականացվում են հանգստի գոտիների ստեղծման, ինչպես նաև գործող զբոսայգիների, պուրակների վերակառուցման և բարեկարգման աշխատանքներ։
2017թ. ծրագրով իրականացվել են «Կարապի լիճ» զբոսայգու տարածքի բարեկարգման աշխատանքները:

 


Կրթական, արտադպրոցական, առողջապահական օբյեկտների հիմնանորոգում

 

2017թ. ծրագրով հիմնանորոգման աշխատանքներ են կատարվել Երևանի թվով 27 մանկապարտեզներում, այդ թվում վերանորոգվել է նաև Շենգավիթի հ.138 մանկապարտեզի՝ փոթորկից քանդված տանիքը:
Հիմնանորոգվել են Ա.Գաբրիելյանի անվան երաժշտական դպրոցը, Նորք-Մարաշ վարչական շրջանի մարզադպրոցին կից մարզասրահը և Շենգավիթի պատանեկան ստեղծագործական կենտրոնը:
Երևանի թվով 7 պոլիկլինիկաներում կատարվել են լուսամուտների փոխարինման աշխատանքները:

 

Բակային տարածքների բարեկարգում

 

Երևանի քաղաքապետարանի 2017թ. ծրագրով կառուցվել են 6 մինի ֆուտբոլի դաշտեր Աջափնյակ, Դավթաշեն, Նորք-Մարաշ, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն և Շենգավիթ վարչական շրջանների բակերում:
Այժմ մայրաքաղաքի բակային տարածքներում առկա են 132 մինի ֆուտբոլի դաշտեր:

Լուսանկարներ