ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Զարգացման ծրագրեր

Երևանի զարգացման ծրագիրը փաստաթուղթ է, որը բովանդակում է Երևանի սոցիալ-տնտեսական վիճակը, ինչպես նաև զարգացման հիմնական ուղղությունների, տարածական պլանավորման և ենթակառուցվածքների ընդհանուր զարգացման վիճակի վերլուծությունն ու կանխատեսումները:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն` քաղաքապետը կազմում և ավագանուն է ներկայացնում Երևանի զարգացման միամյա, քառամյա, երկարաժամկետ և հատուկ ծրագրեր:

Ծրագրի իրականացման վերաբերյալ քաղաքապետը հաշվետվություն է ներկայացնում ավագանուն:

Երևանի զարգացման ծրագրերը ենթակա են հրապարակման ավագանու սահմանած կարգով:
Երևանի զարգացման ծրագրի իրականացմանը խոչընդոտող հանգամանքներ ի հայտ գալու դեպքում քաղաքապետը կարող է նախաձեռնել Երևանի զարգացման ծրագրում փոփոխությունների կատարում:

Երևանի զարգացման ծրագրի առանձին բաժիններում սահմանվում են Երևանի վարչական շրջանների զարգացման ծրագրերը:

Քաղաքապետը տարեկան բյուջեի նախագիծը մշակելիս հաշվի է առնում Երևանի բնակչության կենսական շահերը, Երևանի զարգացման ծրագրերը, ինչպես նաև առկա ռեսուրսները:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն` Համայնքի զարգացման քառամյա ծրագրի կառավարման գործընթացներում համայնքի բնակիչների մասնակցությունն ապահովելու համար Երևանի քաղաքապետի առաջարկությամբ և համայնքի ավագանու որոշմամբ ձևավորվել է Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհուրդ։

Համայնքի ղեկավարը մինչև համայնքի զարգացման ծրագրերի նախագծերը համայնքի ավագանու հաստատմանը ներկայացնելը կազմակերպում և անցկացնում է հանրային բաց լսումներ և (կամ) քննարկումներ։ Հանրային բաց լսումներում կամ քննարկումներում ստացված և ընդունված դիտողությունների և առաջարկությունների վերաբերյալ համայնքի ղեկավարը տրամադրում է տեղեկատվություն համայնքի ավագանուն:

 

ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2018-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՆԳԱՄՅԱ ԾՐԱԳԻՐ

 

ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ  ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ

 

 ԵՐԵՎԱՆԻ  ԶԱՐԳԱՑՄԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

 ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ

 

 ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ

 

ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ


ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2014-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՔԱՌԱՄՅԱ ԾՐԱԳԻՐ


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2013 Թ. ԾՐԱԳԻՐ


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2012 Թ. ԾՐԱԳԻՐ

 

 ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2011 Թ. ԾՐԱԳԻՐ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2010 Թ. ԾՐԱԳԻՐ

 

ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՔԱՌԱՄՅԱ ԾՐԱԳԻՐ