ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմ

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար

Միքայել Թումասյան

2018թ. Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներով ընդգրկվել է «Իմ քայլը» դաշինքի ավագանու ցուցակում:
2018թ. հոկտեմբերի 27-ին նշանակվել է Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար:

Քաղաքացիների ընդունելություն՝ հինգշաբթի 14:00
+(374 11) 518-282
ավելին

Վարչական շրջանի ղեկավարի տեղակալ

Սաշա Կատվալյան

2016թ. աշխատել է Մոնթե Մելքոնյանի անվան հ.11 հիմնական դպրոցում՝ որպես դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ և պատմության ուսուցիչ:
2018թ. զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ:
2018թ. նոյեմբերի 5-ին նշանակվել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ:

+(374 11) 518-277
ավելին

Աշխատակազմի քարտուղար

Սահակ Ասատրյան

2015-2018թթ. աշխատել է Նիդերլանդների Թագավորության Ամստերդամի պետական քոլեջում՝ որպես դասախոս:
Զբաղվել է ակտիվ ստեղծագործական աշխատանքներուվ՝ հեղինակել է մեկ գիրք և բազմաթիվ հեռուստահաղորդումներ:
2018թ. նոյեմբերի 26-ին նշանակվել է Երևանի Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի քարտուղար:

+(374 11) 518-280
ավելին

Ֆինանսական բաժին

Միխայել Գրիգորյան

2004-2011թթ. աշխատել է «Մեծ Անիվ» ՍՊԸ –ում՝ որպես ֆինանսական տնօրեն:
2011-2017թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ՝ իրականացնելով անվադողերի և պահեստամասերի առևտուր:
2018թ. դեկտեմբերին նշանակվել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ:

+(374 11) 518 254
ավելին

Եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժին

Խորեն Շահբազյան

2002-2005թթ. աշխատել է Դավթաշեն համայնքի գույքահարկի բաժնում որպես առաջատար մասնագետ:
2005-2009թթ. աշխատել է Դավթաշեն համայնքի հարկային և ոչ հարկային եկամուտների հավաքագրման բաժնում որպես գլխավոր մասնագետ:
2009թ.-ից մինչ օրս աշխատում է որպես Դավթաշեն վարչական շրջանի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ: 

+(374 11) 518-255
ավելին

Իրավաբանական բաժին

Մարինե Խաչիկյան

2002թ. աշխատել է Դավթաշենի թաղապետարանում՝ սկզբում որպես գնումների գործի համակարգման պատասխանատու, այնուհետև ՝ իրավաբան:
2009թ. նշանակվել է Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ:
2013թ. ընտրվել է թիվ 5 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ։

+(374 11) 518-283
ավելին

Կրթության, մշակույթի և սպորտի բաժին

Թամար Մարտիրոսյան

2013-2014թթ. աշխատել է Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ընդհանուր բաժնի պետի պաշտոնում:
2014թ.-ից մինչ այժմ աշխատում է Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետի պաշտոնում:

+(374 11) 518-286
ավելին

Սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժին

Ելենա Մխիթարյան

2017-2018թթ. աշխատել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ:
2018թ. հունիսին նշանակվել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի պետ:

+(374 11) 518-289
ավելին

Կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժին

Արմեն Ստեփանյան

2002-2012թթ. աշխատել է Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ:
2015-2016թթ. աշխատել է «Հրաչյա Վարդանյան» ՓԲԸ-ում՝ որպես նյութերի մատակարար:
2018թ. նշանակվել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետ:

+(374 11) 518-287
ավելին

Քաղաքաշինության և հողօգտագործման բաժին

Արմեն Հայրապետյան

2014-2015թթ. աշխատել է «ՀՈՎԱ» ՍՊԸ-ում՝ որպես ճարտարապետ:
2015-2018թթ. աշխատել է «ԷՄԱՐ ՓՐՈՋԵՔ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն և գլխավոր ճարտարապետ:
20.11.2018թ.-ից աշխատում է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում՝ որպես քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ:

+(374 11) 518-291
ավելին

Առևտրի, սպասարկումների և գովազդի բաժին

Արման Խաչատրյան

2018թ. աշխատել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնում` որպես առաջատար մասնագետ:
2019թ. նշանակվել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի պետ:

+(374 10) 518-270
ավելին

Ընդհանուր բաժին

Լիլիթ Հոբոսյան

2010-2016թթ. աշխատել է Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում, որպես իրավաբական բաժնի գլխավոր մասնագետ: 
2017թ. փետրվարին նշանակվել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ընդհանուր բաժնի պետ:

+(374 11) 518-281
ավելին