ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Կրթություն

Վարչության գործառույթներ

Հանրակրթության վարչությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության կրթական հաստատություններում պետական կրթական քաղաքականության իրականացումը: 

Հանրակրթության վարչությունն ունի երկու բաժին՝ դպրոցական և նախադպրոցական:

 

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է 159 հանրակրթական դպրոց և 160 մանկապարտեզ:

Հիմնական դպրոց՝ 142, միջնակարգ դպրոց՝ 12, կրթահամալիր՝ 2, հատուկ դպրոց՝ 2, կույրերի երեկոյան՝ 1:

Դպրոցներում ուսումնասիրվող հիմնական օտար լեզուներն են՝ ռուսերենը, անգլերենը, ֆրանսերենը և գերմաներենը:

Երևանի քաղաքապետարանի ենթակայության 54 դպրոցում և 8 մանկապարտեզում իրականացվում է ներառական կրթություն:

 

Հաշվետու ժամանակահատված

 

1. Համաձայն աշխատակազմի հանրակրթության վարչության աշխատանքային ծրագրի՝

ա. Դպրոցները համալրվել են ժամանակակից տեխնոլոգիաներով՝ դասապրոցեսը ՏՀՏ-ների կիրառմամբ ապահովելու նպատակով:

բ. Շարունակվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների ատեստավորումը:

գ. Համակարգվում են դպրոցների զարգացման ծրագրերի իրականացման նպատակով կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունները:

 

2. Մանկավարժների խրախուսում

ա. Երևանի քաղաքաապետի 27.04.2016թ. հ.384-Ա կարգադրությամբ անցկացվել է «Երևան քաղաքի տարվա լավագույն տնօրեն, ուսուցիչ, դաստիարակ» մրցույթը:

բ. Իրականացվել է նաև ՀՀԿԳ նախարարության կողմից կազմակերպվող «Տարվա լավագույն տնօրեն, ուսուցիչ, դաստիարակ» հանրապետական մրցույթների երևանյան փուլը:

 

3. Համակարգվել են դպրոցներում սիրիահայ երեխաների ինտեգրման ուղղությամբ իրականացվող ծրագրերը: 

 

ՀՀ դպրոցական առարկայական օլիմպիադա

2017 թվականին ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադաներին մասնակցել են. 
 

  • Համայնքային փուլ - 7845 սովորող
  • Քաղաքային փուլ - 1935 սովորող

 

«Մաթեմատիկա», «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Աստղագիտություն», «Ինֆորմատիկա» առարկաների օլիմպիադաները իրականացվել են առցանց:

Աճել է դիպլոմակիրների թիվը՝ 417 աշակերտ:

 

  • 1-ին կարգ՝  74
  • 2-րդ կարգ՝  116
  • 3-րդ կարգ՝  227

 

Առաջին կարգի դիպլոմների արժանացած դպրոցականները պարգևատրվել և խորհրդանշական նվերներ են ստացել քաղաքապետարանի ֆինանսավորմամբ:

Կազմակերպվել և անցկացվել է Շախմատի հանրապետական օլիմպիադայի քաղաքային փուլը :Հաղթող է ճանաչվել Երևանի Չեխովի անվան հ.55 դպրոցի թիմը, որը Սոչիում կայացած հանրակրթական դպրոցների «Սպիտակ նավակ» շախմատի միջազգային պատանեկան բաց առաջնությունում նվաճել է 2-րդ պատվավոր տեղը:

 

Սովորողների արժեքային համակարգի ձևավորմանն ուղղված գործունեություն

 

Իրականացվել են՝
• Րաֆֆուն, Սողոմոն Թեհլերյանին, Գարեգին Նժդեհին, Մոնթե Մելքոնյանին և ուրիշ մեծերին նվիրված համաքաղաքային միջոցառումներ՝ առաջնորդվելով նրանց գաղափարախոսության և գործունեության հայրենապաշտական ուղղվածությամբ:
• Պաշտպանության նախարարության հետ դպրոցականների և զինվորների համատեղ միջոցառումներ, Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցների մեծարման արարողություններ:
• Հանրակրթության վարչության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի, մայրաքաղաքի ստեղծագործական միությունների, մշակութային տարբեր օջախների /ՀՀ գրողների միություն, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, թանգարաններ, տուն-թանգարաններ, Մատենադարան, գրադարաններ/ հետ հայրենաճանաչության դասեր, «Կլոր սեղաններ, աշակերտական գիտական ընթերցումներ, մրցույթներ և այլն:
• Անվանակիր դպրոցների անվանատուներին նվիրված շաբաթների, հոբելյանական միջոցառումների, հիշատակի օրերի, ինչպես նաև քաղաքացու համակողմանի զարգացմանը նպաստող այլ միջոցառումների համակարգում։
• Կազմակերպվել և անցկացվել են ՀՀ անկախության 26-րդ տարեդարձին նվիրված Երևանի դպրոցականների մարզական և Ազգային ժողովի գավաթի կիսաեզրափակիչ խաղերը:

  

Համագործակցություն

 

Կրթության ոլորտում վարչությունը համագործակցում է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Պարսկաստանի ինչպես նաև այլ երկրների դեսպանատների և դրանց կից մշակույթի կենտրոնների հետ: Համագործակցություն է իրականացվում «Հայկական Ալիանս Ֆրանսեզ» կրթամշակութային կազմակերպության հետ:
Առանձնահատուկ դեր է հատկացվում միջմշակութային կապերին:

Երևանի թվով 50 դպրոցում ֆրանսերեն է ուսումնասիրում 13781 դպրոցական,նրանց հետ աշխատող 83 ոուսուցիչներ կրթական գործընթացին զուգահեռ իրականացրել են ֆրանս-հայկական բարեկամությանը նվիրված միջոցառումներ, ֆրանկաֆոնիայի միամսյակի շրջանակում՝ հեռուստակամուրջներ՝ ֆրանսախոս երկրների դպրոցների միջև:
ՀՀ Իրանի Իսլամական Հանրապետության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատների մշակույթի բաժինների համագործակցությամբ կազմակերպվել են դպրոցականների ճանաչողական փոխայցելություններ,
Գերմաներեն ուսումնասիրող դպրոցների «Շպռախ» դիպլոմակիրները արդեն երրորդ տարին է՝ իրենց կրթությունը շարունակելու հնարավորություն ունեն գերմանախոս երկրներում:
Երևան - Սանկտ Պետերբուրգ համագործակցության շրջանակում ապրիլին և նոյեմբերին՝ Երևանում, հունիսին Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում կազմակերպվել են դպրոցական պատվիրակությունների փոխադարձ ընդունելություններ:

 

Հուշագիր

Քաղաքապետարանի և Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի միջև կնքված հուշագիրը նպաստում է նոր ծրագրերով դասավանդող ուսուցիչների մեթոդապես կատարելագործվելուն, դասապրոցեսին ժամանակակից կրթական տեխնոլոգիաների կիրառումն ապահովելուն, ներառական կրթության ոլորտում վերապատրաստումները շարունակելուն:

 

Համաձայնագիր

Աշխատանքային համաձայնագիր է ստորագրվել «Փոքր Մհեր» կրթահամալիրի/այժմ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի կազմում/ և հանրակրթության վարչության միջև, համաձայն որի՝ քաղաքապետարանի հանրակրթական դպրոցները հնարավորություն կունենան օգտվելու կրթահամալիրի ռազմամարզական համալիրի գույքից, ինչպես նաև կիրականացվեն կրթական համատեղ ծրագրեր:

 

Փորձի փոխանակում, փոխայցելություններ.

Ստեփանակերտի դպրոցներին և մանկապարտեզներին աջակցելու, երևանյան փորձը փոխանցելու ծրագրի շրջանակում աշխատակազմի հանրակրթության վարչությունը հուլիսին հյուրընկալվել է Ստեփանակերտում:

 

Լրացուցիչ տեղեկատվություն և հղումներ

 

Ոլորտի՝ Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 011 514-249 (նախադպրոցական բաժին), 011 514-250 (դպրոցական բաժին) հեռախոսահամարներով:

Դպրոցների և մանկապարտեզների մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու համար այցելեք ognirdprocid.am և ognirmankapartezid.am կայքեր:

Կրթության մասին ՀՀ օրենսդրությանը վերաբերող հարցերի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքէջ` edu.am:

 

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
հանրակրթության վարչություն 

Լուսանկարներ