Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

04.05.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

27 ապրիլի 2018թ. N 137-Ա


ՈՐՈՇՈՒՄ

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆԸ
ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետով, և հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշումը.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Համաձայնություն տալ՝ «Էլիտ Գրուպ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող և տարածագնահատման 4-րդ գոտում գտնվող Արաբկիր հ.41 փողոցի հ.31/1 հասցեի հողամասից 50.52 քմ մակերեսով հողամասը, Արաբկիր հ.41 փողոցի հ.31 հասցեի հողամասից 101.66քմ և Հյուսիսային ճառագայթ հ.26 հասցեի հողամասից 160.0քմ մակերեսով հողամասերը (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման հ.հ.2760049, 2760048, 2176837 վկայականներ) Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող` հարակից տարածքում և տարածագնահատման 4-րդ գոտում գտնվող 312.18 քմ մակերեսով հողամասի հետ փոխանակելուն։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                  Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

2018թ. ապրիլի 27
Երևան