Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

04.05.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

27 ապրիլի 2018թ. N 138-Ա

 


ՈՐՈՇՈՒՄ
«ԵՐԵՎԱՆԻ ՀՄԱՅԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ»
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԻՈՒԹՅԱՆԸ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, 64-րդ հոդվածի 5-րդ մասով, 594-րդ հոդվածով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետով, 24-րդ հոդվածի 1-ին մասով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով, 12-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» կետով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով`
1. «Երևանի Հմայակ Խաչատրյանի անվան մանկապատանեկան համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել 100 տոկոս Երևան համայնքի մասնակցությամբ «Երևանի Հմայակ Խաչատրյանի անվան մանկապատանեկան համալիր մարզադպրոց» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ նաև ընկերություն):
2. Հաստատել ընկերության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
3. Սահմանել, որ`
1) «Երևանի Հմայակ Խաչատրյանի անվան մանկապատանեկան համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Երևանի Հմայակ Խաչատրյանի անվան մանկապատանեկան համալիր մարզադպրոց» փակ բաժնետիրական ընկերությունն է, և վերջինիս են անցնում վերակազմակերպված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.
2) ընկերության կանոնադրական կապիտալը 100 000 դրամ է, որը համապատասխանում է 10 հատ հասարակ (սովորական) բաժնետոմսի, յուրաքանչյուրը` 10 000 դրամ անվանական արժեքով.
3) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Երևանի Հմայակ Խաչատրյանի անվան մանկապատանեկան համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
4. Սույն որոշման 1-ին կետում նշված կազմակերպության վերակազմակերպման արդյունքում ստեղծված «Երևանի Հմայակ Խաչատրյանի անվան մանկապատանեկան համալիր մարզադպրոց» փակ բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից գրանցվելուց հետո, ընկերության 100 տոկոս Երևանի համայնքային սեփականություն հանդիսացող 100 000 ՀՀ դրամ ընդհանուր անվանական արժեքով 10 հատ հասարակ բաժնետոմսերը նվիրել «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միությանը:
5. Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Երևանի Հմայակ Խաչատրյանի անվան մանկապատանեկան համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպման գործընթացի իրականացումը, ինչպես նաև «Երևանի Հմայակ Խաչատրյանի անվան մանկապատանեկան համալիր մարզադպրոց» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի հանձնման-ընդունման կատարումը՝ կնքելով բաժնետոմսերի նվիրատվության պայմանագիր:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                             Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

2018թ. ապրիլի 27
Երևան