Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

04.05.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

27 ապրիլի 2018թ. N 139-Ն

 

ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի
N 11-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի հունիսի 15-ի «Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կանոնադրությունը հաստատելու, Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հուլիսի 6-ի N 3-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու, 2009 թվականի սեպտեմբերի 23-ի N 2/2-7-Ա և 2012 թվականի հոկտեմբերի 31-ի N 522-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 11-Ն որոշման N 4 հավելվածի 16-րդ, 20-րդ և 21-րդ կետերում «սպասարկող» բառն իր հոլովաձևերով փոխարինել «սատարող» բառով՝ համապատասխան հոլովաձևերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                         Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

2018թ. ապրիլի 27
Երևան