Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

10.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

08 հոկտեմբերի 2019թ. N 142-Ա

 

ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ
ԳՈՒՅՔԸ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով՝ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 16.08.2019թ. հ. 01/11.1/9697-19, «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերության 02.05.2019թ. հ.31-244 և 06.08.2019թ. հ.31-497 գրությունները և ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1.Երևան համայնքի սեփականությունը համարվող 37.247.000 (երեսունյոթ միլիոն երկու հարյուր քառասունյոթ հազար) ՀՀ դրամ մնացորդային արժեքով Երևան քաղաքի H=308մ բարձրությամբ հեռուստաաշտարակի գեղարվեստական լուսավորության համակարգը նվիրել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Հայաստանի հեռուսատատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությանը՝ համաձայն հավելվածի:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                      Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ

 


2019թ. հոկտեմբերի 08
Երևան