Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

14.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

11 փետրվարի 2020թ. N 197-Ա

 

ՈՐՈՇՈՒՄ

«ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐՈՎ ՀԱՎԱՍՏՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 954-959-րդ, 961-962-րդ հոդվածներով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հավանություն տալ տալ «ԴԵՎՒ ՍԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` Հավատարմագրային կառավարիչ) կողմից ներկայացված` «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Ընկերություն) բաժնետոմսերի հավատարմագրային կառավարման պայմանագիր կնքելու առաջարկին և Ընկերությունում ներդրումներ կատարելու ծրագրին՝ համաձայն հավելվածի:
2. Թույլատրել Երևանի քաղաքապետին Երևան քաղաքի սեփականությունը հանդիսացող Ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնել Հավատարմագրային կառավարչի՝ հավատարմագրային կառավարմանը:
3. Թույլատրել Երևանի քաղաքապետին Հավատարմագրային կառավարչի հետ Երևան համայնքի անունից կնքել հավատարմագրային կառավարման պայմանագիր (այսուհետ՝ Պայմանագիր), 10 տարի գործողության ժամկետով` հանդես գալով որպես հավատարմագրային կառավարման հիմնադիր, Պայմանագրում, որպես պայմանագրային պարտավորություն, ներառելով սույն որոշման 5-րդ կետի համաձայն սահմանած պայմանները:
4. Երևան քաղաքի սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման պայմանագրով սահմանել, որ հավատարմագրային կառավարիչն ընդունում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և Ընկերության կանոնադրությանը համապատասխան Ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքները, այն է.
1) Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի և խորհրդի իրավասությանը վերապահված որոշումները գրավոր ձևով, հետևյալ հարցերով միանձնյա ընդունելու իրավունքը.
ա. Ընկերության գործադիր մարմնի նշանակումը, նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը,
բ. Ընկերության ղեկավար պաշտոնատար անձանց աշխատանքի վարձատրության պայմանների որոշումը,
գ. Ընկերության տարեկան հաշվետվությունների, հաշվապահական հաշվեկշիռների, շահույթների և վնասների հաշվի, շահույթների և վնասների բաշխման հաստատումը, տարեկան շահութաբաժինների վճարման մասին որոշման ընդունումը և տարեկան շահութաբաժինների չափի հաստատումը,
դ. Ընկերության աուդիտն իրականացնող անձի հաստատումը,
ե. հաշվիչ հանձնաժողովի ձևավորումը,
զ. Ընկերության կողմից բաժնետերերին տեղեկությունների և նյութերի հաղորդման ձևի որոշումը, ներառյալ` զանգվածային լրատվության համապատասխան միջոցի ընտրությունը, եթե հաղորդումը պետք է իրականացվի նաև հրապարակային հայտարարության ձևով,
է. Ընկերության վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) վարձատրության և ծախսերի փոխհատուցումների վճարման կարգի և պայմանների վերաբերյալ ժողովի համար առաջարկությունների նախապատրաստումը,
ը. Ընկերության աուդիտն իրականացնող անձի վճարման չափի սահմանումը,
թ. Ընկերության կառավարման մարմինների գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերի հաստատումը,
ժ) ամենամյա ծախսերի նախահաշվի և դրա կատարողականի հաստատումը,
ժա) Ընկերության հաստիքացուցակի հաստատումը:
5. Սահմանել Պայմանագրի հետևյալ էական պայմանները.
1) հավատարմագրային կառավարման ընքացքում՝ հիմնադրին վճարվելիք շահաբաժնի չափը հաշվարկել Ընկերության զուտ շահույթի 22%-ի չափով, բայց ոչ պակաս քան 2,000,000 ՀՀ դրամ, իսկ հաշվետու տարվա տարեկան արդյունքներով վնաս ստանալու դեպքում Երևան համայնքի բյուջե վճարել տուգանք՝ 1,000,000 ՀՀ դրամ,
2) Հավատարմագրային կառավարիչն իրավունք չունի օտարել, գրավ դնել, վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնել Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ և շարժական գույքը,
3) Հավատարմագրային կառավարիչը պարտավորվում է գույքի վերակառուցման, հիմնանորոգման, կահավորման և բարեկարգման նպատակով` հավատարմագրային կառավարման առաջին 5 տարիների ընթացքում կատարել առնվազն 200,000,000.0 ՀՀ դրամի չափով ներդրումներ,
4) պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` Հավատարմագրային կառավարչի միջոցների հաշվին,
5) հաշվետու տարվա համար, համաձայնեցված տարեկան ծրագրով, նախատեսված ներդրումային պարտավորությունները պայմանագրով սահմանված ժամկետում չկատարելու կամ մինչև 50 տոկոսը կատարելու դեպքում ընկերությունը պարտավոր է 3 ամսվա ընթացքում կատարել նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ Երևան համայնքի բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 20 տոկոսի չափով,
6) հաշվետու տարվա համար, համաձայնեցված տարեկան ծրագրով, նախատեսված ներդրումային պարտավորությունները պայմանագրով սահմանված ժամկետում 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում ընկերությունը պարտավոր է 2 ամսվա ընթացքում կատարել նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ Երևան համայնքի բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 10 տոկոսի չափով,
7) ներդրումային ծրագրով նախատեսված՝ հիմնադրին վճարման ենթակա չափով զուտ շահույթի վճարումը մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 15-ը չվճարելու դեպքում Հավատարմագրային կառավարիչը պարտավոր է մեկամսյա ժամկետում ապահովել ներդրումային ծրագրով նախատեսված չափով զուտ շահույթի վճարումը և միաժամանակ Երևան համայնքի բյուջե վճարելով տուգանք՝ այդ գումարի չափով,
8) Հավատարմագրային կառավարչի կողմից սույն որոշման 5-րդ կետի 5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում Հիմնադիրը իրավունք ունի միակողմանի լուծել պայմանագիրը` այդ մասին օրենսդրությամբ սահմանված կարգով տեղյակ պահելով հավատարմագրային կառավարչին: Պայմանագիրը լուծելու դեպքում մինչև պայմանագրի լուծումը հավատարմագրային կառավարչի ստանձնած պարտավորությունները ենթակա են կատարման,
9) Հավատարմագրային կառավարիչն իրավունք չունի Հավատարմագրային կառավարման մասին պայմանագրով իրեն վերապահված իրավունքների և պարտականությունների կատարումը վերապահել երրորդ անձանց:
10) Հավատարմագրային կառավարիչն իրավունք չունի երրորդ անձանց հանձնարարել սույն Պայմանագրով իր վրա դրված պարտականությունների կատարումը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                             Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ

 


2020թ. փետրվարի 11
Երևան