Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
11 փետրվարի 2020թ. N 198-Ա
ՈՐՈՇՈՒՄ
2009 ԹՎԱԿԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԸ ՆԵՐԱՌՅԱԼ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՐԽԻՎՈՒՄ ՊԱՀՊԱՆՎՈՂ, ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎՈՂ ՈՐՈՇ ԱՐԽԻՎԱՅԻՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով և «Արխիվային գործի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. 2009 թվականից մինչև 2013 թվականը ներառյալ ժամանակահատվածում առաջացած, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում պահպանվող, Երևան համայնքի սեփականություն համարվող սույն որոշման 1-ին կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերով նշված արխիվային փաստաթղթերի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցել «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
1) Երևանի քաղաքապետի 2009-2013թթ. մշտական պահպանության որոշումներ.
2) աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ավարտված շինարարությունն ընդունող հանձնաժողովի 2009-2013թթ. մշտական պահպանության ակտեր.
3) աշխատակազմի հանրակրթության վարչության 2009-2013թթ. երկարաժամկետ պահպանության փաստաթղթեր։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ
2020թ. փետրվարի 11
Երևան