Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

23.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

19 մարտի 2020թ. N 207-Ա

 

ՈՐՈՇՈՒՄ


ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143–րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերի, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 20.1 կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 1920-Ն որոշումը.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Զ.Սարկավագի փողոց հ.128 հասցեում գտնվող 13965.0 քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը «էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների» հողերի կատեգորիայից փոխադրել «բնակավայրերի» հողերի կատեգորիա:
2. Երևանի քաղաքապետին՝ սույն որոշման 1-ին կետով հողամասի նպատակային նշանակության կատարված փոփոխության մասին 10-օրյա ժամկետում օրենդրությամբ սահմանված կարգով տեղեկացնել Կադաստրի կոմիտե և Քաղաքաշինության կոմիտե՝ կցելով սույն որոշման սահմանված կարգով հաստատված պատճենները:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                       Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ