ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Երևան քաղաքի ավագանու որոշում

23.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

19 մարտի 2020թ. N 210-Ա


ՈՐՈՇՈՒՄ


ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ
ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքի 13-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N1293-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով և 3-րդ կետով, Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 10-ի N93-Ն որոշմամբ ՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1.Թույլատրել սույն որոշման հավելվածում նշված անձանց` 2020 թվականի ընթացքում շարունակելու հավելվածում նշված տարածքներում և սահմանված պայմաններով նախորդ տարիներին կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի տեղական վճարների դրույքաչափերը հաստատելու մասին Երևան քաղաքի ավագանու որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                              Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ