Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

11.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ


9 փետրվարի, 2021 թվական N 333-Ա

 


ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹԻ
ՓՈՂՈՑԻ Հ.6 ՇԵՆՔԻ Հ.148՝ 16.5 ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ
ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 34-րդ գլխի կանոններով, Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2021 թվականի ծրագրի վերաբերյալ» հ.315-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել Երևանի քաղաքապետին Երևան համայնքի սեփականություն համարվող Դ. Անհաղթի փողոցի հ.6 շենքի հ.148՝ 16.5քմ ընդհանուր մակերեսով բնակարանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 30.10.2020թ. հ.30102020-01-0178 վկայական) սեփականության իրավունքով անհատույց օտարել (նվիրել) Սվետլանա Դավիդկովային:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                             Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ

 


2021թ. փետրվարի 9
Երևան