Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

12.10.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

11 հոկտեմբերի 2017թ. N 41-Ա

 

ՈՐՈՇՈՒՄ
ՆԱՐԱ ՍՈՒՐԵՆԻ ՇԼԵՊՉՅԱՆԻՆ
«ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ» ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
Երևան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ, հայկական հեռուստատեսության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի, բազմամյա վաստակի և բեղմնավոր գործունեության համար հաղորդավարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Նարա Սուրենի Շլեպչյանին շնորհել «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                            Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

2017թ. հոկտեմբերի 11
Երևան