Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

12.10.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

11 հոկտեմբերի 2017թ. N 44-Ա

ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ
ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի հ.648-Ն որոշման հավելվածի 3-րդ և 44-րդ կետերով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել Երևանի քաղաքապետին Երևան համայնքի սեփականությունը համարվող Սիսակյան փողոցի հ.16 շենքի հ.30՝ 62.7 քմ մակերեսով բնակարանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.23112015-01-0175 վկայական) սեփականության իրավունքով անհատույց օտարել (նվիրել) Ռուբեն Մաթևոսյանին։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                             Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

2017թ. հոկտեմբերի 11
Երևան