Ավագանու որոշումներ
Երևան քաղաքի ավագանու որոշում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
12 փետրվարի 2019թ. N 59-Ա
ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ
ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵԼՈՒ ԵՎ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ
10-Ի N5-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 37-րդ հոդվածի 1-ին մասով, Երևանի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի «Երևան քաղաքի ավագանու կանոնակարգն ընդունելու մասին» N1-Ն որոշման հավելվածի 56-րդ կետով, 59-րդ կետի վերջին պարբերությամբ և հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու ԻՄ ՔԱՅԼԸ խմբակցության առաջարկությունը.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրել Երևանի ավագանու ԻՄ ՔԱՅԼԸ խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանին։
2. Ուժը կորցրած ճանաչել Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 10-ի «Երևան քաղաքի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու մասին» N 5-Ա որոշումը:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ
2019թ. փետրվարի 12
Երևան