Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

01.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ


29 նոյեմբերի 2017թ. N 59-Ա


ՈՐՈՇՈՒՄ
ՍԵՄՅՈՆ ՀԱԽՈՒՄՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ
ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ



Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման կարգը հաստատելու մասին» N 551 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն պետական գործիչ, գիտնական, պրոֆեսոր Սեմյոն Հախումյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Մաշտոցի պողոտա հ.39/12 հասցեում փակցնելու համար։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                               Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

2017թ. նոյեմբերի 29
Երևան