Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

01.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ


29 նոյեմբերի 2017թ. N 66-Ա

 


ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի
N305-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 5-րդ մասով `
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի մարտի 18-ի «Երևանի վարչական շրջանների ղեկավարներին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անհատական կազմերը հաստատելու և Երևան քաղաքի ավագանու 2010 թվականի նոյեմբերի 26-ի N161-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N305-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) N 3 հավելվածում.
ա. «Գոհար Հովհաննիսյան «Վ. Պետրոսյանի անվան հ. 51 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի ուսուցչուհի» բառերը փոխարինել «Գայանե Հարությունյան Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ» բառերով.
բ. «Արայ Չալիկյան «Թիվ 11 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի հոգեբան» բառերը փոխարինել «Նաիրա Կիրակոսյան «Լ. Տոլստոյի անվան հ. 128 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի հոգեբան (համաձայնությամբ)» բառերով:
2) N 4 հավելվածում.
ա. «Լիլիթ Հոբոսյան Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ» բառերը փոխարինել «Լիլիթ Հոբոսյան Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ընդհանուր բաժնի պետ» բառերով.
բ. «Նարինե Մակարյան» բառերը փոխարինել «Ելենա Մխիթարյան» բառերով:
3) N 5 հավելվածում.
ա. «Հարությունյան Արմեն» բառերը փոխարինել «Գրիգորյան Դավիթ» բառերով.
բ. «Ավագյան Ստելլա Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի առաջին կարգի մասնագետ» բառերը փոխարինել «Ավագյան Ստելլա Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի պետ» բառերով.
գ. «Դավթյան Իննա» բառերը փոխարինել «Բաղդասարյան Սիմա» բառերով.
դ. «Ղազարյան Լուսինե Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի պետ» բառերը փոխարինել «Աբգարյան Մարգարիտ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ» բառերով.
ե. «Դավթյան Ռիմա «Էրեբունի վարչական շրջանի վետերանների խորհուրդ» ՀԿ-ի անդամ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Սահակյան Արմինե «Մենք կարող ենք» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)» բառերով:
4) N 12 հավելվածում.
ա. «Արտակ Հանիսյան» բառերը փոխարինել «Արթուր Ստեփանյան» բառերով.
բ. «Մանուկյան Արտաշես Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ» բառերը փոխարինել «Անդրեասյան Ենոք Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար» բառերով:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                      Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

2017թ. նոյեմբերի 29
Երևան