Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

01.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

29 նոյեմբերի 2017թ. N 68-Ա



ՈՐՈՇՈՒՄ
ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 81-րդ հոդվածի 2-րդ, 82-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ անկախ աուդիտ անցկացնելու նպատակով ներգրավել աուդիտորական ծառայություն։
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված նպատակով ձեռք բերվող աուդիտորական ծառայության տեխնիկական բնութագիրը՝ համաձայն հավելվածի։
3. Առաջարկել Երևանի քաղաքապետին, համաձայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի, մինչև ֆինանսական միջոցներ նախատեսելը, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով սահմանված բաց մրցույթի կիրառմամբ գնում կատարելու ձևով, կազմակերպել աուդիտորական ծառայությունների ձեռք բերման գործընթացը՝ սույն որոշման 2-րդ կետով հաստատված տեխնիկական բնութագրին համապատասխան։

 



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                   Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

2017թ. նոյեմբերի 29
Երևան