Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

01.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

29 նոյեմբերի 2017թ. N 71-Ա

 

ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով և Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի «Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2017 թվականի ծրագրի վերաբերյալ» N 648-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել Երևանի քաղաքապետին՝ Երևան համայնքի սեփականություն համարվող ավտոբուսներում կանգառների անվանման ավտոմատ հայտարարման թվով 37 սարքերը՝ 4 949 800 (չորս միլիոն ինը հարյուր քառասունինը հազար ութ հարյուր) ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով, նվիրաբերել «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությանը՝ HIGER-KLQ6770G մակնիշի ավտոբուսներում շահագործելու նպատակով։
2. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել նվիրաբերության պայմանագիր։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                        Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

2017թ. նոյեմբերի 29
Երևան