ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

«ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագիր


 

 

 

 

 

 

 

 

 

 

Ամփոփ նկարագիր


Եվրոպական միությունն աջակցում է «ԵՄ-ն Երևանի համար.Արևային համայնք» ծրագրի իրագործմանը, որը իրականացվում է Երևանի քաղաքապետարանի կողմից: Ծրագիրը հաստատվել է Երևան քաղաքի ավագանու 13.02.2018թ. հ.111-Ա որոշմամբ:
Ծրագրի հիմնական նպատակն է բազմաբնակարան շենքերում նվազեցնել էներգետիկ սպառումը և դրա հետ փոխկապակցված ջերմոցային գազերի արտանետումները (տարեկան շուրջ 850 տոննա CO2)` վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառման և էներգախնայողության միջոցառումների իրականացման միջոցով:


Ծրագրի շրջանակում նախատեսվում է աջակցել բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին (համատիրություններին) էներգասպառման կառավարման գործում՝ էներգաարդյունավետության միջոցառումների կիրառման և տանիքներին արևային ֆոտովոլտային համակարգերի տեղադրման միջոցով: Ծրագրի իրականացման արդյունքում առաջացած եկամուտը թույլ կտա համատիրություններին ֆինանսավորել շենքի էներգաարդյունավետության միջոցառումները:
Գործողությունների ամփոփ նկարագիր


Առաջարկվող ծրագիրը նորարարական բնույթ է կրում և նախատեսված է վերականգնվող էներգիայի արտադրության խթանման սկզբունքային նոր մոդելի նախագծում և փորձարկում՝ հաշվի առնելով Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտում իրականացվող բարեփոխումների քաղաքականությունը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի կառավարման օրենսդրության բարեփոխումները: Ծրագիրը նպատակ ունի օգտագործել ԵՄ դրամաշնորհային աջակցությունը և Երևանի քաղաքապետարանի ռեսուրսները`փորձարկելու և ընդլայնելու համայնք-մասնավոր գործընկերության հիմնված մոդելը, որը կնպաստի երկարաժամկետ հաջողության և ծրագրի վերարտադրությանը: Մոդելը ունի ներդրված ֆինանսական եկամուտների կայուն մեխանիզմ, որը և կապահովի իրականացվող նախագծի մուլտիպլիկացիոն ազդեցությունը:


Ծրագրի թիրախներն են՝


- Շուրջ 90 բազմաբնակարան շենքերում վերականգնողական էներգիայի 100% օգտագործման ապահովման մոդելի ստեղծում՝ շենքերի վերելակների շահագործման և ընդհանուր տարածքների լուսավորության (աստիճանավանդակների լուսավորություն, բակային լուսավորություն և այլն) էլեկտրաէներգիայի պահանջարկն ապահովելու համար: Ստեղծված մոդելին անցումը կիրականացվի փորձնական գործողությունների իրականացման միջոցով՝ մոդելի ընդլայնման համար պատշաճ գնահատմամբ:
- Քաղաքային էներգետիկ պլանավորման և կառավարման մեխանիզմի ստեղծում:
- Համատիրությունների, հանրային և այլ համայնքների համար կարողությունների զարգացում, աջակցություն ցածր եկամուտ ունեցողներին՝ էներգաարդյունավետության ուղղությամբ:

 

Տևողությունը՝ 01/03/2018 – 01/03/2020 (24 ամիս)
Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 1,250,004.00 եվրո
ԵՄ ներդրումը՝ 1,000,000.00 եվրո
Վայրը՝ ք. Երևան, ՀՀ
Իրականացնող գործընկերներ՝ Երևանի քաղաքապետարան