ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Արտաքին ձևավորում և գովազդ

Վարչության գործառույթներ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Երևան քաղաքի ավագանու որոշումներով, Երևանի քաղաքապետի որոշումներով ու կարգադրություններով։

 

Հունիսի 1

 

Իրականացվել են երեխաների պաշտպանության օրվան նվիրված Երևան քաղաքի թեմատիկ ձևավորման աշխատանքներ և դրոշակազարդում։

 

  Մայիս ամսվա ընթացքում իրականացվել են մի շարք աշխատանքներ

 

• Մայիսի 1-ի, Մայիսի 9-ի հաղթանակի տոնին նվիրված Երևան քաղաքի թեմատիկ ձևավորման աշխատանքներ և դրոշակազարդում։

• Մայիսի 28-ին Հանրապետության օրվան նվիրված թեմատիկ ձևավորման աշխատանքներ և դրոշակազարդում։

• «Վերջին զանգ»-ին նվիրված Երևան քաղաքի թեմատիկ ձևավորման աշխատանքներ:

• «Ձևավորում» ՓԲԸ-ի կողմից ամեն ամիս իրականացվում են 529 դրոշների փոփոխման աշխատանքներ՝ հիմնային սյունների, դպրոցների, մանկապարտեզների և մշակութային օջախների։

• Երևանի քաղաքապետարանի 06.04.2018թ. գործակարգավարական խորհրդակցության հ.15 արձանագրության հ. 121 հսկողական հանձնարարականի` Երևան քաղաքում գովազդային գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների տնօրենների կողմից գովազդային վահանակները վերանորոգվում, պատշաճ տեսքի են բերվում և ամբողջությամբ ներկվում են: Աշխատանքները դեռ շարունկվում են:

 

 

 Ապրիլի 7

 

Մայրության և գեղեցկության տոնի առթիվ տոնականորեն ձևավորվել են մայրաքաղաքի հրապարակները, պուրակներն ու փողոցները:

 

 

Գործունեությունը մարտի ընթացքում

 

•Իրականացվել են կանանց միջազգային տոնին նվիրված Երևան քաղաքի թեմատիկ ձևավորման աշխատանքներ։
• «Ձևավորում» ՓԲԸ-ի կողմից ամեն ամիս իրականացվում են 529 դրոշների փոփոխման աշխատանքներ՝ հիմնային սյունների, դպրոցների, մանկապարտեզների և մշակութային օջախների:
• Այս ամիս սկսվել են նաև անվճար հայտարարությունների տախտակների վերանորոգման և ներկման աշխատանքները:

• Ուղեցույց վահանակների վերանորոգման և ներկման աշխատանքներ են իրականացվում:

 

2018թ. հունվար ամսվա ընթացքում կատարված աշխատանքները


Հունվարի 20-ին տեղի է ունեցել մրցանակաբաշխություն «Ամանորյա լավագույն ձևավորում» թեմայով և վարչական շրջանների տնտեսվարողներին շնորհվել են համապատասխան մրցանակներ:
Հունվարի 28-ին Հայոց Բանակի տոնին նվիրված կատարվել են թեմատիկ ձևավորման և դրոշակազարդման աշխատանքներ։