ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանություն

Բաժնի գործառույթները

 

Որդեգրել ցանկացող անձանց նախապատրաստական
դասընթացի ծրագիր

 

ՀՀ կառավարության 23 մայիսի 2019թ. N 630-Ն որոշմամբ հաստատված «Որդեգրել ցանկացող անձանց նախապատրաստական դասընթացների ծրագրի կազմակերպման և անցկացման» կարգի 16-րդ կետի համաձայն Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում տեղադրվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2019թ. դեկտեմբերի 17-ի թիվ 187 Ա/1 հրամանով հաստատված՝ որդեգրել ցանկացող հաշվառված անձանց նախապատրաստական դասընթացների վերաբերյալ տեղեկատվությունը:

 

 Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի գործունեությունը 2019թ.

 

*Բաժինը հետևել է վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներից ստացված առանց ծնողական խնամքի մնացած 83 երեխայի և այդ կարգավիճակին հավասարեցված 11 անձանց անձնական քարտերի հիման վրա նրանց հաշվառման և տեղեկատվության լրացման աշխատանքների կատարման ընթացքին։
*Հիմք ընդունելով Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի եզրակացությունը և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի ծնողի կամ օրինական ներկայացուցչի՝ խնամակալի դիմումը պատրաստվել և քաղաքապետի հաստատմանն է ներկայացվել 1512 երեխայի առաձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ վկայագիր։
*Համաձայն Կառավարության 2015թ. սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշմամբ հաստատված Երեխաների խնամքի տրամադրման կարգի (հավելված 1)՝ 2019թ. 2-րդ կիսամյակի ընթացքում համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրման հիման վրա տրամադրվել է 63 երեխայի մանկատանը տեղավորելու մասին եզրակացություն։ Ընտանիքների հետ տարվող անհատական աշխատանքների և մանկատան երեխաների ծնողներից ստացված դիմումների ուսումնասիրման արդյունքների հիման վրա տրամադրվել է երեխային մանկատնից կենսաբանական ընտանիք վերադարձնելու 13 եզրակացություն։
Կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող 245 երեխայի տվյալ մուտքագրվել է «Նորք» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ԿԴԻԳ երեխաների տեղեկատվական շտեմարան։ Մանկատներից ստացված տեղեկատվության հիման վրա կատարվել են ԿԴԻԳ շտեմարանում հաշվառված երեխաների կարգավիճակի փոփոխությունները։
*Ստացվել է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող ընտանիքների հետ աշխատելու, խնդիրներն առանձնացնելու և պահանջմունքների բավարարման, անհրաժեշտ միջոցների ձեռքբերման համար տարբեր ծառայություններ ուղղորդելու հանձնարարական։ Ընդհանուր առմամբ 2019թ. իրականացվել է շուրջ 110 տնայց։
*Ըստ ստացված դիմումների՝ ստուգվել են Երևանում բնակվող և երեխա որդեգրել ցանկացող քաղաքացիների ներկայացված փաստաթղթերը, կենսապայմանների ուսումնասիրության նպատակով կատարվել է 68 տնայց, կազմվել են համապատասխան ակտեր, ինչպես նաև որդեգրման հնարավորության մասին 68 եզրակացություն։
*Լրացվել են որդեգրել ցանկացող անձանց և որդեգրման ենթակա երեխաների հաշվառման անձնական քարտերը և ուղարկվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ կենտրոնացված հաշվառման վերցնելու նպատակով։ Այդ ընթացքում որպես որդեգրել ցանկացող բաժինը հաշվառման է վերցրել 68 անձ, իսկ որպես որդեգրման ենթակա՝ 57 երեխա։
Սահմանված կարգին համապատասխան 30 քաղաքացիների դիմումների հիման վրա կատարվել են համապատասխան հարցումներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ որդեգրման նպատակով երեխաների ընտրության վերաբերյալ։

*Ստացվել են խնամատար ծնող դառնալու վերաբերյալ դիմումներ։ ՀՀ կառավարության 2019թ. հունիսի 17-ի հ. 751-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող 9 անձ վերցվել է հաշվառման, 9 քաղաքացու տրվել է դրական եզրակացություն՝ երեխայի խնամքը խնամատար ընտանիքում կազմակերպելու մասին:
Պատրաստել և քաղաքապետի հաստատմանն է ներկայացվել խնամատարության 13 պայմանագիր։
*Հանրապետական հ.1 հատուկ կրթահամալիրից ստացվել են գրություններ հաստատությունում սովորող մի քանի երեխայի կրթությունից դուրս մնալու վերաբերյալ, ինչի հիման վրա բաժինը գրություններով դիմել է վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներին՝ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ կետի հիման վրա սոցիալական աջակացության տարածքային բաժնի հետ համատեղ համապատասխան միջոցներ ձեռնարկելու և երեխայի կրթության և հետագա կողմնորոշման խնդրին լուծում տալու նպատակով:
*Իրականացվել են Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով Երևանի քաղաքային հանձնաժողովի 2019թ. տարեկան ծրագրից բխող իրավունքների և շահերի պաշտպանությանն ուղղված միջոցառումներ։
*Միջոցառումներ են ձեռնարկվել կրթությունից դուրս մնացած երեխաներին հայտնաբերելու և նրանց կրթական համակարգում ընդգրկելու նպատակով։ Հավաքվել է հանրակրթությունից դուրս մնացած 15 երեխայի տվյալ՝ ըստ վարչական շրջանների։ Կազմակերպվել է հանդիպում–քննարկումներ վարչական շրջանների համապատասխան ներկայացուցիչների մասնակցությամբ՝ կրթական համակարգում երեխաներին ընդգրկելու և կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով։
*Քաղաքացիներից ստացված բողոքներին ընթացք տալու նպատակով բաժնի աշխատակիցները մասնակցել են վարչական շրջանների Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների նիստերին՝ տրամադրելով մեթոդական աջակցություն:
*Աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչություն են ներկայացվել բաժնի եռամսյակային հաշվետվությունները: Ներկայացվել են առաջարկներ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով Երևանի քաղաքային հանձնաժողովի 2020թ. տարեկան ծրագրում ընդգրկելու համար։
*Հաշվետու ժամանակաշրջանում բաժինը ստացել է 391 դիմում և 519 գրություն։ Ուսումնասիրություններից հետո քաղաքացիներն ստացել են գրավոր պատասխաններ։
*Հաշվետու ժամանակահատվածում բաժինը համագործակցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության, Երևանի հատուկ դպրոցների, երեխաների խնամքի և պաշտպանության հաստատությունների, հասարակական և միջազգային բարեգործական կազմակերպությունների, ընտանիքի, կանանց և երեխաների հիմնախնդիրներով զբաղվող այլ կառույցների հետ։
*Բաժինը համագործակցել է վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների հետ՝ որպես ՀՀ-ում երեխաների իրավունքների պաշտպանության եռաստիճան համակարգի առաջնային օղակի։
*Իրականացվել է վերահսկողություն Երևանի 12 վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամների համար իրականացված վերապատրաստման կատարման նկատմամբ:
Իրականացվել է վերահսկողություն հատուկ կարիքներով շնորհալի երեխաների մասնկացությամբ «Էրեբունի-Երևան» տոնին ընդառաջ կազմակերպված «Իմ Երևան» խորագրով լուսանկարչական մրցույթի կատարման նկատմամբ:
Իրականացվել է վերահսկողություն Ամանորին ընդառաջ կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող, այդ թվում՝ հատուկ կարիքներով երեխաների տիկնիկային թատրոն այցելության և ամանորյա միջոցառումների մասնակցության կազմակերպման, նվերների տրամադրման կատարման նկատմամբ:
*Բաժինը մասնակցել է.
-«Բարի մամա» ՀԿ կազմակերպած «Հաշմանդամության պատճառով մանկալքության կանխարգելմանն ուղղված հանրային իրազեկության բարձրացում և կարողությունների զարգացում» ծրագրով կազմակերպված աշխատաժողովին,
-հանրակրթության վարչության և «Հույսի կամուրջ» ՀԿ համատեղ կազմակերպված համընդհանուր ներառական կրթության քաղաքականության և հատուկ դպրոցներից հանրակրթական դպրոցներ աշակերտներ տեղափոխելու գործընթացին առնչվող խնդիրներին վերաբերող աշխատանքային քննարկմանը,
-«Երեխաների առևանգման դեպքերին միջգերատեսչական համագործակցության արձագանքման կարողությունների զարգացում» թեմայով սեմինարին,
-աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմակերպած աշխատանքային քննարկմանը՝ ոլորտում իրականացվող որոշ բարեփոխումների վերաբերյալ:

 

 

Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքի պաշտպանության բաժնի անելիքները 2020 թվականին

 

Ծնողավարման հմտությունների սեմինար-պարապմունքներ աջակցության կենտրոններում գտնվող երեխաների ծնողների համար /նախատեսվում է իրականացնել 1-ին եռամսյակում, մինչև մարտի 30-ը/

Այցելություն թանգարաններ և թատրոններ հատուկ կարիքներով երեխաների մանակցությամբ /նախատեսվում է իրականացնել 2-րդ եռամսյակում, մինչև ապրիլի 20-ը/

Սոցիալական քարոզչության հոլովակների պատրաստում և տարածում /նախատեսվում է իրականացնել 2-րդ եռամսյակում, մինչև ապրիլի 25-ը/

«Ընտանիքի միջազգային օրվան» նվիրված խնամատար ընտանիքների խրախուսման միջոցառում /նախատեսվում է իրականացնել 2-րդ եռամսյակում, մինչև մայիսի 15-ը /

Երեխաների  պաշտպանության միջազգային օրվան նվիրված այցելություն ծննդատներ՝ նվերների, ծաղկեփնջերի  տրամադրում /նախատեսվում է իրականացնել 2-րդ եռամսյակում, մայիսի 25-հունիսի 1-ը /

Երեխաների  պաշտպանության միջազգային օրվան նվիրված այցելություն «Երևանի Մանկան տուն»  և «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ներ՝ նվերների տրամադրում /նախատեսվում է իրականացնել 2-րդ եռամսյակում, մայիսի 25-հունիսի 1-ը /

12 վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների համար սեմինար և վերապատրաստում /նախատեսվում է իրականացնել 3-րդ եռամսյակում, մինչև սեպտեմբերի 30-ը /

Կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների մասնակցությամբ Սիթի-տուր /նախատեսվում է իրականացնել 3-րդ եռամսյակում, մինչև սեպտեմբերի 30-ը /

Հատուկ դպրոցների և խնամքի հաստատությունների երեխաների մասնակցությամբ մշակութային միջոցառում /նախատեսվում է իրականացնել 4-րդ եռամսյակում, մինչև նոյեմբերի 30-ը /

Ամանորին ընդառաջ կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների այցելություն տիկնիկային թատրոն /քաղցրավենիքի տրամադրում//նախատեսվում է իրականացնել 4-րդ եռամսյակում, մինչև դեկտեմբերի 25-ը /

    

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և

երեխաների իրավունքների պաշտպանության բաժին

Լուսանկարներ