ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Հայաստանում Ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտ (ՀՖԲԻԻ)

Հայաստանում Ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտ (ՀՖԲԻԻ)

Հայաստանում Ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտը (ՀՖԲԻԻ), հիմնադրվել է 2013 թվականի մայիսի 24-ին` Փարիզում հայկական և ֆրանսիական կառավարությունների օժանդակությամբ ստորագրված հուշագրով: Համագործակցելով Ֆրանսիայի ինժեներական ինստիտուտների հետ` ՀՖԲԻԻ-ին նպատակ ունի Հայաստանում ձևավորելու ֆրանսիական ինժեներական կրթական համակարգ` կիրառելով միջազգայնորեն ճանաչված ֆրանսիական առաջադեմ փորձն այս ոլորտում, ժամանակակից նորարարական ծրագրերը և եվրոպական չափանիշները` այսպիսով ձևավորելով նաև տարածաշրջանային նշանակության ինժեներական կրթական կառույց Հայաստանում:
Ինստիտուտն առաջարկում է բակալավրի և մագիստրոսի կրթություն հետևյալ մասնագիտություններով.
• Ճարտարապետություն և դիզայն
• Քաղաքաշինություն և շինարարական նոր տեխնոլոգիաներ
• Ենթակառուցվածքների ինժեներիա
• Ֆինանասական ինժեներիա
• Հեռահաղորդակցություն և տեղեկատվության կառավարում:

ՀՖԲԻԻ-ն ապահովում է.
• բարձրագույն կրթություն ֆրանսիական կրթական մոդելին համապատասխան
• ուսանողների փոխանակման ծրագրեր
• տարածաշրջանում և Եվրոպայում պահանջված մասնագիտություններ
• աշխատանքային պրակտիկա թե՛ Հայաստանում, թե՛ Ֆրանսիայում
• շարունակական կրթական համակարգ (LPFA ->ISIFA, EuropeanCollege ->ISIFA)
• դասախոսական անձնակազմ ընտրված ֆրանսիական գործընկերների կողմից
• ֆրանսիայից ժամանած դասախոսներ (HEI – ISIFA, ECL – ISIFA, ENTP – ISIFA, EBTP - ISIFA)
ՀՖԲԻԻ –ի պաշտոնական գործընկերներն են.
• ASIFA- BTP քաղաքացիական շինարարության ֆրանս-հայկական ինստիտուտի ստեղծման ու կայունության աջակցության ասոցիացիան
• VINCI հիﬓադրամը
• Artelia հիﬓադրամը:

Կրթական գործընկերներն են.

• ECL – Լիոնի կենտրոնական համալսարանը,
• HEI – Լիլի ինժեներական բարձրագույն ինստիտուտը,
• ENTPE – Հասարակական աշխատանքների պետական ազգային ինստիտուտը,
• ECM- Մարսելի կենտրոնական համալսարան,
• խոշոր կազմակերպությունների ներքո գործող Վենսենի քոլեջը:

 

Այլ մանրամասները տե՛ս www.isifa.am կայքում