ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Առողջապահություն

Վարչության գործառույթներ

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է 31 առողջապահական ընկերություն: 

 

2018թ. աշխատակազմի առողջապահության վարչության կողմից
նախատեսված աշխատանքները և միջոցառումները

 

1. «Առողջապահական կազմակերպությունների համար բժշկական սարքավորումների և պարագաների ձեռքբերում» ծրագրով նախատեսվում է ձեռք բերել հետևյալ բժշկական սարքավորումները.

/Աղյուսակ 1./

2. «Առողջապահական հիմնարկների հիմնանորոգում» ծրագրով /համակարգող ստորաբաժանում՝ աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչություն/ նախատեսվում է հետևյալ վերանորոգման աշխատանքները.

/Աղյուսակ 2./

3. 2018թ. ընթացքում շարունակաբար իրականացվելու են.
• Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց առողջարանային վերականգնողական բուժման ուղեգրերի տրամադրում
• Սոցիալապես անապահով բնակչության համար թանկարժեք և դժվարամատչելի հետազոտություններ իրականացնելու նպատակով «Բնակչությանը համակարգչային տոմոգրաֆիական և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիական ծառայության տրամադրում» ծրագրով բնակչությանը համակարգչային տոմոգրաֆիական և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիական ծառայությունների մատուցում
• Երևան քաղաքի բնակչության շրջանում ածխաջրատային փոխանակության խանգարմամբ (ավելցուկային քաշ, ճարպակալում, մետաբոլիկ համախտանիշ, շաքարային դիաբետ) և սրտանոթային շատ բարձր ռիսկով պացիենտների տարածվածության աստիճանը գնահատելու, ինչպես նաև ժամանակակից միջազգային չափորոշիչներին համապատասխան նորարարական բուժական միջոցառումների կիրառմամբ բուժման արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով Երևան քաղաքի 2000 բնակչության շրջանում «Երևան քաղաքի բնակչության շրջանում սքրինինգային հետազոտության իրականացում» ծրագրով
նախատեսվում է իրականացնել սքրինինգային հետազոտություն:
• Երևան քաղաքի բնակչության շրջանում /մասնավորապես քաղցկեղով հիվանդ կամ ռիսկի խմբերում ներառված բնակչության շրջանում/ ճիշտ սնուցման վերաբերյալ տեղեկատվության տրամադրման նպատակով, հիմնվելով ESMO միջազգային ուղեցույցներին, «Սնուցում և քաղցկեղ. Երևան քաղաքի բնակչությանը տեղեկատվության տրամադրում» ծրագրով նախատեսվում է խմբագրել և տպագրել 200 հատ «Սնուցում և քաղցկեղ» վերնագրով գրքույկ, որը կպատասխանի ինչպես բժիշկների, այնպես էլ հիվանդների հարցերին:
• Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում պետական պատվերի ուղեգրերի տրամադրում
• Երևանի ենթակայության բուժհիմնարկների բժիշկների, բուժքույրերի վերապատրաստման գործընթացի կազմակերպում:

 

 

 

2018թ. հունվարի 1-ից օգոստոսի 31-ը քաղաքացիների բուժսպասարկման վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն


1. Հաշվետու ժամանակահատվածում Երևանում ծնվել է 14018 երեխա՝ 7278 տղա, 6740 աղջիկ:
2. Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-համաբուժարանային հաստատություններ կատարված հաճախումների թիվը կազմել է 1182281:
3. Երևանի բնակչությանը պետական պատվերով հիվանդանոցներում բուժվելու համար տրամադրվել է 757 ուղեգիր:
4. Երևանի բնակչությանը պետական պատվերով տրամադրվել է 231 առողջարանային վերականգնողական բուժման ուղեգիր:
5. Սոցիալապես անապահով բնակչության համար թանկարժեք և դժվարամատչելի հետազոտություններ իրականացնելու նպատակով «Բնակչությանը համակարգչային տոմոգրաֆիական և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիական ծառայության տրամադրում» ծրագրով բնակչությանը տրամադրվել է 82 համակարգչային տոմոգրաֆիական և 42 մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիական ծառայությունների մատուցման ուղեգիր:

 

 

     Ց Ա Ն Կ

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ՈՒ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐԻ

 

(բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1515-Ն որոշման 2-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված կարգով հաստատված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տեսակների)

1. Ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.00 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ
2. 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք
3. 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք
4. 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք
5. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք
6. Վերարտադրության տարիքի կանայք` հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում
7. Մինչև 7 տարեկան երեխաներ
8. Հաշմանդամություն ունեցող երեխաներ` մինչև 18 տարեկան
9. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ` մինչև 18 տարեկան, և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք` 18-23 տարեկան
10. Մինչև 8 տարեկան և 12 տարեկան երեխաներ, ինչպես նաև 65 տարեկան և ավելի բարձր տարիքի անձինք` մասնագիտացված ստոմատոլոգիական բժշկական օգնության մասով
11. Հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած ընտանիքների երեխաներ` մինչև 18 տարեկան
12. Բազմազավակ (մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաներ
13. Մինչև 18 տարեկան` դիսպանսեր հսկողության տակ գտնվող երեխաներ
14. Միածնող երեխաներ` մինչև 18 տարեկան
15. Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկվողներ
16. 14-15 տարեկան արական սեռի, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձինք (հիվանդանոցային բժշկական օգնություն, իսկ զորակոչային տարիքի անձանց` նաև հիվանդանոցային փորձաքննություն)
17. Զինծառայողներ և նրանց հավասարեցված անձինք, նրանց ընտանիքների անդամներ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ, երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներ
18. Փրկարարական ծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատված փրկարարական ծառայողներ, հաշմանդամ դարձած փրկարարական ծառայողներ, ծառայության ընթացքում զոհված (մահացած) փրկարարական ծառայողների ընտանիքների անդամներ
19. Ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ
20. Մանկատներում, ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք
21. Բռնադատվածներ
22. Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ
23. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք
24. Ապաստան հայցողներն ու նրանց ընտանիքների անդամները:

 

 

 Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի

առողջապահության վարչություն