Պահոց

Հայտարարություն

15.04.2014

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ–ի Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի իրականացման մասնագետների խմբի իրավաբան/պայմանագրերի կառավարման մասնագետի թափուր պաշտոնը համալրելու նպատակով: Մրցույթին մասնակցել ցանկացողներն աշխատանքային նկարագրերին և ներկայացվող մասնագիտական պահանջներին կարող են ծանոթանալնաև www.careercenter.am և www.sudipyerevan.amկայքերում:

Հայտերը պետք է ուղարկվեն ipiu@yerevan.am էլեկտրոնային հասցեին` առարկայի տողում (subject line) նշելով պաշտոնի անվանումը:
Բոլոր հայտերը պետք է ներկայացվեն հայերեն և անգլերեն լեզուներով` Adobe PDF ֆորմատով միչև 2014թ. ապրիլի 29-ը` ժամը 18:00-ն:
Սահմանված ժամկետից ուշ ստացված հայտերը չեն դիտարկվի:
Հայտերը պետք է պարունակեն հետևյալ փաստաթղթերը`
1. Ուղեկցող նամակ (առավելագույնը 1 էջ)
2. Ինքնակենսագրություն (Resume կամ CV)
3. Երկու երաշխավորողների անունները և կոնտակտային տվյալները:

«Երևանի կառուցապատման ներդրումային
ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ