ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Հայտարարություն

12.01.2018

Երևանի քաղաքապետի 2011 թվականի մարտի 22-ի N 899-Ն որոշման համաձայն Երևանի Աջափնյակ, Դավթաշեն, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք–Մարաշ, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը հայտարարում են մրցույթ ստորև թվարկված Երևան քաղաքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) համար:

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն վերը թվարկված պաշտոններն զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող, գրական հայերենին տիրապետող Հայաստանի Հանրապետության գործունակ, չափահաս քաղաքացիները:

Երևան քաղաքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների (այսուհետ՝ Տնօրենների) ընտրության պարտադիր պայմաններն են՝
- բարձրագույն կրթություն
- վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երկու տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ.
- իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք, Տնօրենի լիազորությունների շրջանակներին առնչվող համապատասխան ոլորտի օրենսդրություն, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հարկային օրենսդրություն, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք և այլ իրավական ակտեր).
- կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն
Տնօրենի ընտրության (նշանակման) լրացուցիչ պայմաններն են`
1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն (տնօրենի պարտականություններն ամբողջական նկարագրված է տվյալ կազմակերպության կանոնադրությունում).
5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի հ.416-Ն հրամանով հաստատված հավելվածի 2-րդ բաժնի 2-րդ կետով նախադպրոցական ուսումնական հաստատության Տնօրենի պաշտոնը զբաղեցնողին ներկայացվում են այլ անհրաժեշտ գիտելիքների, կարողությունների և հմտությունների ընդհանրական պահանջներ։



* * *


Դիմող անձինք մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում.
2) մեկ լուսանկար` 3x4 չափսի.
3) քաղվածք աշխատանքային գրքույկից.
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.
6) կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված).
7) տեղեկանք` մշտական բնակության վայրից.
8) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում).
9) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել):
Անձը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիներն ապահովվում են թեստային առաջադրանքներով:
Ընդունել ի գիտություն, որ Տնօրենների թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթներն անցկացվելու են Երևանի քաղաքապետարանի շենքում (Արգիշտի 1) ժամանակացույցով նախատեսված օրերին և ժամերին:
Փաստաթղթերն ընդունվում են Երևանի այն վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի ընդհանուր բաժիններում, որի վարչական տարածքում գտնվում է տվյալ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը՝ ամեն օր՝ աշխատանքային օրվա ընթացքում՝ ժամը՝ 9.00-ից 18.00-ն (ընդմիջում՝ 13.00 – 14.00), բացի շաբաթ և կիրակի օրերից, հետևյալ հասցեներում՝
1. Աջափնյակ՝ Արա Սարգսյան 5, հեռախոս (011) 51-80-54.
2. Դավթաշեն՝ Դավթաշեն 3-րդ թաղամաս, հեռախոս (011) 51-82-81.
3. Կենտրոն՝ Տերյան 44, հեռախոս (011) 51-84-63
4. Մալաթիա-Սեբաստիա՝ Սեբաստիա 32, հեռախոս (011) 51-85-92.
5. Նոր Նորք՝ Գայի 19, հեռախոս (011) 51-86-07.
6. Նորք–Մարաշ՝ Ա.Արմենակյան 272, հեռախոս (011) 51-87-08.
7. Շենգավիթ՝ Գ.Նժդեհի 26, հեռախոս (011) 51-88-11.
8. Քանաքեռ-Զեյթուն՝ Դավիթ Անհաղթ 11, հեռախոս (011) 51-88-63

Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է՝ 09.02.2018թ.: