Պահոց

Հայտարարություն

25.08.2014

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ–ի Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի իրականացման մասնագետների խմբի ինստիտուցիոնալ մասնագետի թափուր պաշտոնը համալրելու նպատակով։ Մրցույթին մասնակցել ցանկացողներն աշխատանքային նկարագրերին և ներկայացվող մասնագիտական պահանջներին կարող են ծանոթանալ նաև www.careercenter.am և www.sudipyerevan.amկայքերում։

Հայտերը պետք է ուղարկվեն ipiu@yerevan.am էլեկտրոնային հասցեին` առարկայի տողում (subject line) նշելով պաշտոնի անվանումը։

Բոլոր հայտերը պետք է ներկայացվեն հայերեն և անգլերեն ` Adobe PDF ֆորմատով միչև 2014թ. սեպտեմբերի 8-ը` ժամը 18։00-ն։

Սահմանված ժամկետից ուշ ստացված հայտերը չեն դիտարկվի։

Հայտերը պետք է պարունակեն հետևյալ փաստաթղթերը`

Ուղեկցող նամակ (առավելագույնը 1 էջ)
Ինքնակենսագրություն(Resume կամ CV)
Երկու երաշխավորողների անունները և կոնտակտային տվյալները։

 

«Երևանի կառուցապատման ներդրումային

ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ