Պահոց

Հայտարարություն

25.08.2014

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ–ի Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի իրականացման մասնագետների խմբի մոնիթորինգի և գնահատման մասնագետի թափուր պաշտոնը համալրելու նպատակով։ Մրցույթին մասնակցել ցանկացողներն աշխատանքային նկարագրերին և ներկայացվող մասնագիտական պահանջներին կարող են ծանոթանալնաև www.careercenter.am և www.sudipyerevan.amկայքերում։

Հայտերը պետք է ուղարկվեն ipiu@yerevan.amէլեկտրոնային հասցեին` առարկայի տողում (subject line) նշելով պաշտոնի անվանումը։
Բոլոր հայտերը պետք է ներկայացվեն հայերեն և անգլերեն` Adobe PDF ֆորմատով, մինչև 2014թ. սեպտեմբերի8-ը` ժամը 18։00-ն։
Սահմանված ժամկետից ուշ ստացված հայտերը չեն դիտարկվի։
Հայտերը պետք է պարունակեն հետևյալ փաստաթղթերը`
1. Ուղեկցող նամակ (առավելագույնը 1 էջ)
2. Ինքնակենսագրություն(Resume կամ CV)
3. Երկու երաշխավորողների անունները և կոնտակտային տվյալները։

 

«Երևանի կառուցապատման ներդրումային
ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ