Պահոց

Հայտարարություն

19.08.2019

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում  համայնքային ծառայության
առաջատար և կրտսեր պաշտոնների  խմբերի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթներ

 

Հ/հ

Համայնքային ծառայության թափուր

պաշտոնի անվանումը

Ծածկա­գիրը

Մրցույթ անց­կաց­­նելու օրը և ժամը

Փաստաթղթերի ներկայացման վերջնա-ժամկետը

1

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության երթևեկության կառավարման բաժնի պետ

2.1-27

24.09.2019թ. ժամը 10:00

09.09.2019թ.

 2

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի պետ

2.1-135

24.09.2019թ. ժամը 10:00

09.09.2019թ.

 3

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետ

2.1-145

24.09.2019թ. ժամը 10:00

09.09.2019թ.

4

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության առաջատար մասնագետ

2.3-55

26.09.2019թ. ժամը 10:00

11.09.2019թ.

5

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ

2.3-392

26.09.2019թ. ժամը 10:00

11.09.2019թ.

6

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի գլխավոր մասնագետ

2.3-230

26.09.2019թ. ժամը 10:00

11.09.2019թ.

 7

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմիհասարակական կարգի պահպանության ծառայության տարածքային երկրորդ բաժնի առաջին կարգի մասնագետ

3.2-53

01.10.2019թ. ժամը 10:00

16.09.2019թ.

 

Թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթներն անցկացվելու են Երևանի քաղաքապետարանի շենքում (Արգիշտի 1) ժամանակացույցով նախատեսված  օրերին` ժամը 10.00-ին։
Մրցույթին մասնակցել ցանկացողները համապատասխան մրցույթի թեստավորման փուլի հարցաշարերին և պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների նկարագրին ու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջներին կարող են ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում՝ www.yerevan.am, «Տեղեկատվական կենտրոն» բաժնի «Աշխատանք» ենթաբաժնում (կամ թղթային տարբերակին` Արգիշտիի 1 հասցեում` Քաղաքապետարանի անձնակազմի կառավարման բաժնում) և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համացանցային կայքէջում (mtad.gov.am «Համայնքային ծառայության» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժին)։  
    
* * *
Դիմող անձինք (ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցողները) մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
* դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).
* թափուր պաշտոնն զբաղեցնելու համար` մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի (ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
* արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք,
* մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,
* անձնագրի պատճենը (փախստականների դեպքում` Հայաստանի  Հանրապետությունում փախստականի կարգավիճակը հավաստող փաստաթղթի պատճենը)։
Անձը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ փախստականի կարգավիճակը հաստատող փաստաթուղթը։
Փաստաթղթերն ընդունվում են Երևանի քաղաքապետարանի անձնակազմի կառավարման բաժնի  հ. 201 և 202 աշխատասենյակներում (Արգիշտի 1 հասցեում, հեռախոս (011) 514-135,  514-229, 514-366) կամ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (Հանրապետության հրապարակ, կառավարական տուն հ.3, 613 սենյակ, հեռ. (010) 511-367) ամեն օր` աշխատանքային օրվա ընթացքում, ժամը 10.00-ից 12.30-ը և 14.00 –ից 16.30-ը (ընդմիջում 13.00-14.00), բացի շաբաթ և կիրակի օրերից։