Պահոց

Հայտարարություն

21.08.2020

Հարյուր տոկոս՝ Երևան քաղաքին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի (այսուհետ՝ Տնօրեն) ընտրության (նշանակման) 

 

հ/հ

Փակ բաժնետիրական ընկերության անվանումը

Մրցույթ անցկացնելու վայրը,

օրը և ժամը

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը

1

««Սարի Թաղ» պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն

ք. Երևան, Արգիշտի փողոց հ.1

 23.09.2020թ.  ժամը՝ 11.00

14.09.2020թ.

 

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն վերը նշված պաշտոնն զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող, գրական հայերենին տիրապետող, գործունակ և չափահաս Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա պետությունների քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցողները:



Հարյուր տոկոս՝ Երևան քաղաքին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերության Տնօրենի ընտրության պարտադիր պայմաններն են՝

- բարձրագույն կրթություն
- վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երկու տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ.
- իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Սահմանադրություն, քաղաքացիական օրենսգիրք, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենք, աշխատանքային օրենսգիրք, Տնօրենի լիազորությունների շրջանակներին առնչվող համապատասխան ոլորտի օրենսդրություն, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենք, հարկային օրենսդրություն, «Գնումների մասին» օրենք և այլ իրավական ակտեր).
- կազմակերպության զարգացման և բարեփոխման ծրագիր մշակելու կարողություն:

 

Տնօրենի ընտրության (նշանակման) լրացուցիչ պայմաններն են`

1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն (տնօրենի պարտականություններն ամբողջական նկարագրված է տվյալ կազմակերպության կանոնադրությունում).
5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

 

Մրցույթն անցկացվելու է երեք փուլով՝
1) թեստավորում.
2) հարցազրույց.
3) կազմակերպության զարգացման և բարեփոխման նախնական ծրագրի բանավոր ներկայացում:

 

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ՝
Կազմակերպության զարգացման և բարեփոխման նախնական ծրագիրը /ներկայացվում է Մրցույթի անցկացման ժամանակ՝ Հանձնաժողովին/, որը ներառում է կազմակերպության զարգացման և բարեփոխման, ինչպես նաև կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացման հիմնական ուղենիշները, կազմակերպության կառուցվածքի և գործունեության բարեփոխմանն ուղղված առաջարկությունները:
Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի հետ աշխատանքային պայմանագրի կնքման դեպքում դրանում նախատեսված ժամկետում կազմակերպության զարգացման և բարեփոխման նախնական ծրագրի հիման վրա նրա կողմից ներկայացվում է կազմակերպության զարգացման և բարեփոխման հիմնական ծրագիրը, որը ներառում է բաժիններ կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումների և դրանց իրականացման ժամանակացույցի վերաբերյալ:

 

* * *

Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները Աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժին պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում.
2) մեկ լուսանկար` 3x4 չափսի.
3) քաղվածք աշխատանքային գրքույկից.
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.
6) տեղեկանք` մշտական բնակության վայրից.
7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):


Անձը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:

Աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժինը մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիներին ապահովում է թեստային առաջադրանքներով և միաժամանակ տրամադրում է այն իրավական ակտերի ցանկը, որոնցից բխում է հարցազրույցի փուլի համար նախատեսված հարցաշարը:

Ընդունել ի գիտություն, որ Տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթն անցկացվելու է Երևանի քաղաքապետարանի շենքում (Արգիշտի 1)՝ ըստ ժամանակացույցի:
Փաստաթղթերն ընդունվելու են Երևանի քաղաքապետարանի Արգիշտի փողոցի հ. 1 հասցեում գտնվող վարչական շենքի հ.201 սենյակում /հեռ. /011/ 514-366/ ամեն օր՝ աշխատանքային օրվա ընթացքում՝ ժամը՝ 10.00-ից 16.00-ն (ընդմիջում՝ 13.00 – 14.00), բացի շաբաթ և կիրակի օրերից: