Հայտարարություն
Երևան քաղաքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործդիր մարմնի (տնօրենի) ընտրության (նշանակման)
հ/հ |
Համայնքային ոչ առևտրային կազմակերպության անվանումը
|
Մրցույթ անցկացնելու վայրը, օրը և ժամը |
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը |
1 |
«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն |
ք. Երևան, Արգիշտի փողոց հ.1 19.01.2021թ. ժամը՝ 11.00 |
11.01.2021թ. |
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն վերը նշված պաշտոնն զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության այն գործունակ քաղաքացիները ովքեր ունեն՝
- բարձրագույն կրթություն
- հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ
-իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր):
Տնօրենի ընտրության (նշանակման) լրացուցիչ պայմաններն են`
1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
4)աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ
5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով
1) թեստավորում
2) հարցազրույց
* * *
Մրցույթին մասնակցելու համար դիմող քաղաքացիները Աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժին պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում.
2) մեկ լուսանկար` 3x4 չափսի.
3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային աշխատանքային գործունեության մասին
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.
6) տեղեկանք` մշտական բնակության վայրից.
7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում).
Անձը մրցույթին մասնակցելու համար բնօրինակ փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժինը մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիներին ապահովում է թեստային առաջադրանքներով և միաժամանակ տրամադրում է այն իրավական ակտերի ցանկը, որոնցից բխում է հարցազրույցի փուլի համար նախատեսված հարցաշարը:
Ընդունել ի գիտություն, որ Տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթն անցկացվելու է Երևանի քաղաքապետարանի շենքում (Արգիշտի 1)՝ ըստ ժամանակացույցի:
Փաստաթղթերն ընդունվելու են Երևանի քաղաքապետարանի Արգիշտի փողոցի հ. 1 հասցեում գտնվող վարչական շենքի հ.201 սենյակում /հեռ. 011-514-366, 011-514-229/ ամեն օր՝ աշխատանքային օրվա ընթացքում՝ ժամը՝ 11.00-ից 16.00-ն (ընդմիջում՝ 13.00 – 14.00), բացի շաբաթ և կիրակի օրերից: