ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Բազմաբնակարան շենքերի կառավարում

Իրավունքներ և պարտականություններ

 

Բազմաբնակարան շենքերի կառավարում

 

Բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինները (համատիրությունները) առաջնորդվում են «Համատիրությունների մասին», «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքների և ՀՀ կառավարության «04» հոկտեմբերի 2007թ. հ.1161-Ն որոշման պահանջներով:
Երևանի բազմաբնակարան բնակելի շենքերի հարթ տանիքների մակերեսը կազմում է 1236751 քմ, որից 2012թ.-ից մինչ օրս վերանորոգվել է 638609 քմ, իսկ բազմաբնակարան բնակելի շենքերի թեք տանիքների մակերեսը՝ 2230745 քմ, որից 2012թ.-ից մինչ օրս վերանորոգվել է 359050 քմ:
Երևանի բազմաբնակարան բնակելի շենքերն ունեն 12902 մուտք, որից 2012թ.ից մինչ օրս վերանորոգվել է 8590 մուտք և շքամուտք:
Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերում առկա է 3613 աղբամուղ, որոնցից 316-ը կոնսերվացվել է՝ շենքի շինությունների սեփականատերերի որոշմամբ:

 

 Երևան համայնքի բազմաբնակարան շենքերում 2019թ. նախատեսված և կատարված աշխատանքների մասին 

 

Վերելակային տնտեսություն

 

Երևանի բազմաբնակարան շենքերում առկա է 4428 վերելակ՝ 2311 շենքերում, որոնք սպասարկվում և շահագործվում են ԱԻՆ կողմից որակավորված կազմակերպությունների և համատիրությունների վերելակային ծառայությունների կողմից: Առկա 4428 վերելակներից, 4044 վերելակ՝ մարդատար են, իսկ 384 վերելակ՝ բեռնատար: 2019թ. Երևանի բյուջեից վերելակների հիմնանորոգման նպատակով հատկացվել է ընդհանուր 855.308.400 հազ. դրամ,իսկ 2019թ. արդիականացման և նորով փոխարինման ծրագրերում նախատեսված է փոխարինել 20 վերելակ: